Հարի Քեյնը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»
СпортՄադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտոնի Պերեսը շարունակում է փոխարինող փնտրել Կրիշտիանո Ռոնալդուին, ով մոտ է Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելուն:
«Marca»-ն հայտնում է, որ մադրիդյան ակումբի թիրախում է հայտնվել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը: Չնայած Պերեսի մոտ մեծ է ցանկությունը անգլիացուն տեսնել Մադրիդում, այնուամենայնիվ «սերուցքայինների» ղեկավարը հասկանում է, որ դժվար կլինի բանակցել լոնդոնցիների նախագահ Դենիել Լևիի հետ: Իսպանական լրատվամիջոցները նշում են, որ Պերեսը շատ դժվար է «լեզու գտնում» Լևիի հետ:
ԱԱ-2018-ում Քեյնի հաջող ելույթներն էլ կբարդացնի ֆուտբոլիստի տեղափոխության գործընթացը:
«Ռեալում» բացի Քեյնից դիտարկում են նաև «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի ու «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի թեկնածությունները: