Լվովի բնակելի տներից մեկում նռնակ է պայթել. կա մեկ զոհ և մեկ տուժած
Международные новостиՈւկրաինական Լվովի բնակելի տներից մեկում նռնակ է պայթել, ինչի հետևանքով մահացել է մեկ տղամարդ, ևս մի կին վնասվածքներ է ստացել: Այս մասին ասվում է Լվովի քաղաքապետարանի կայքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16:41-ին՝ Նեկրասովի փողոց, 57 հասցեում գտնվող շենքի առաջին հարկի բնակարանում: Պայթյունի հետևանքով վնացվել են բնակարանի պատուհանները:
«54 տարեկան տղամարդը մահացել է բուժաշխատողների ժամանումից առաջ: Վնասվածքներ է ստացել 45 տարեկան կինը: Նա տեղափոխվել է հիվանդանոց», - ասվում է քաղաքապետարանի կայքում:
Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են փրկարարները, շենքի մյուս բնակիչներին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը տեղում պարզում է տեղի ունեցածի հանգամանքները և պատճառները: