«Բժիշկներ առանց սահմանների»-ն Ճապոնիա կուղարկի մասնագետներ հեղեղեղումների հետեւանքների վերացման համար
Общество«Բժիշկներ առանց սահմանների (MSF) միջազգային կազմակերպությունը պատրաստվում Է Ճապոնիա ուղարկելու դեղորայք եւ մասնագետների՝ երկրի արեւմտյան շրջաններում հեղեղումների եւ սողանքների հետեւանքների վերացման համար: Հուլիսի 9-ին այս մասին հաղորդվում Է կազմակերպության պաշտոնական Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք տեղեկություններ ենք հավաքում, թե ինչ դեղորայք Է պահանջվում տեղերում եւ պատրաստվում ենք օգնություն ցույց տալուն: Պատրաստվում ենք երկու խմբեր ուղարկելու տուժած շրջաններ:
Վերջին տվյալներով Ճապոնիայի արեւմուտքում անձրեւների եւ սողանքների զոհ Է դարձել առնվազն 105 մարդ, եւս շուրջ 80-ը համարվում Է անհայտ կորած:
Հուլիսի 9-ին ճապոնացի փրկարարները Ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումների օգնությամբ շարունակում Էին որոնողական եւ փրկարարական գործողությունները: Սաստիկ անձրեւներն առաջացել են «Պրապիրուն» թայֆունի ներգործությունից, որը հուլիսի 4-ին դադարեցրել Է գոյությունը Ճապոնական ծովի վրա եւ վերածվել ցածր ճնշման տիրույթի: Այս տարի այն դարձել Է թվով յոթերորդ թայֆունը, որն առաջանում Է Խաղաղ օվկիանոսում: Բուն արեւդարձային փոթորկի պատճառով Ճապոնիայում մեկ մարդ զոհվել, շուրջ 20-ը տուժել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: