ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտնել է իր դիրքորոշումը Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հրաժարականի հետ կապված
Международные новостиԱՄՆ Պետքարտուղարությունը մտադիր է հետագայում շարունակել սերտ համագործակցությունը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հետ: Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը՝ ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հրաժարականի ֆոնին:
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Բորիս Ջոնսոնը հայտարարել էր ԱԳ նախարարի պաշտոնից հեռանալու մասին: Իր այդ որոշումը վերջինս մեկնաբանել էր այն հանգամանքով, որ համամիտ չէ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցում կառավարության դիրքորոշման հետ:
«Մենք բարձր ենք գնահատում արտաքին գործերի նախարարի նվիրված ծառայությունը և անփոփոխ հավատարմությունն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև հատուկ հարաբերություններին: Մենք այսուհետ ևս սերտորեն կհամագործակցենք Միացյալ Թագավորության հետ մեր երկրների համար ընդհանուր առաջնահերթ հարցերի լայն շրջանակի շուրջ»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը: