Լարիսա Ալավերդյանը ողջունելի է համարում Արցախի հարցում Զոհրաբ Մնացականյանի քաղաքականությունը
Общество«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը Արցախի հարցում ՀՀ արտգործնախարար Զոհաբ Մնացականյանի գրագետ քաղաքականությունը շատ ողջունելի է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալավերդյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:
«Զոհրաբ Մնացականյանի՝ Արցախի հարցի վերաբերյալ արված հայտարարություններում չկա խոցելի մի տեղ: Նրա քաղաքականությունն Արցախի հարցի կարգավորման գործում հետևյալն է՝ չենք հրաժարվում բանակցությունների շարունակությունից, սակայն հստակ ասվում է, որ պետք է լինի փոփոխություն»,-ասաց Ալավերդյանը:
Նրա կարծիքով՝ հանրությունն Արցախի հարցի շուրջ ցանկացած բանից պետք է տեղյակ լինի: Այս առումով Ալավերդյանն ակնհայտ է համարում Հայաստանի նոր իշխանության դրական փորձը հանրային իրազեկման հարցում: