Գյուղի շուրջ 72 ընտանիք կարողացավ տեղափոխվել նորակառույց շքեղ բնակարաններ, իսկ փոքր հասակում Սենգին նյութական աջակցություն ցուցաբերած 18 ընտանիքներ ստացան հարմարավետ և գեղեցիկ առանձնատներ:
«Ես ավելին եմ վաստակել, քան կարող եմ ծախսել»,- ասում է հարուստ չինացին՝ ընդգծելով, որ երբեք ոչ ոք չպետք է մոռանա իր արմատները և պետք է վարձահատույց լինել ժամանակին լավություն արած մարդկանց:
Բայց սա դեռ ամենը չէ:
Չինացի գործարարը ստեղծել է սոցիալական խոհանոց գյուղ ամենաաղքատ բնակիչների համար, որտեղ նրանք կարող են օրվա մեջ երեք անգամ անվճար սնվել:
Հեքիաթի նմա՞ն է, չէ:
Ժամանակին աղքատ փոքրիկ տղան այսօր կարողանում է հոգալ ինչպես սեփական, այնպել էլ իր համագյուղացիների կարիքը:
Այստեղ տեղին է ասել. «Իրականում հարուստ է նա, ով ոսկե սիրտ ունի»:
