ԱՄՆ նախագահը ժամանել է Մեծ Բրիտանիա՝ անտեսելով իր դեմ ուղղված բողոքի ցույցերը
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկօրյա այցով ժամանել է Մեծ Բրիտանիա՝ ուշադրություն չդարձնելով բողոքի ակցիաներին և հայտարարելով, որ ինքը բրիտանացիների շրջանում ճանաչված է դարձել կոշտ միգրացիոն քաղաքականության շնորհիվ:
Ինչպես հաղորդում է CNN-ը, Բրյուսելում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Միացյալ Թագավորություն ժամանելով՝ Թրամփը նշել է, որ բրիտանացի ժողովուրդը կիսում է իր մտահոգությունները միգրացիոն հարցում՝ պնդելով, որ հենց այդ պատճառով է Brexit-ը տեղի ունեցել:
Ինչպես աղբյուրը նկատում է, ԱՄՆ նախագահի այս մեկնաբանությունն ազդանշան է առ այն, որ իր ուղևորությունը Մեծ Բրիտանիա, որը նախապես որպես «աշխատանքային» էր նկարագրվել, իրադարձային կլինի:
Թրամփը պատրաստվում է բանակցություններ անցկացնել վարչապետ Թերեզա Մեյի հետ և թեյախմության մասնակցել թագուհի Էլիզաբեթ Երկրորդի հետ: