Պակիստանում վթարի հետևանքով 56 մարդ է զոհվել
Международные новостиԱռնվազն 56 մարդ, այդ թվում՝ 17 կին և 18 երեխա զոհվել են Պակիստանում՝ ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով: Այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը:
Վթարը տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Սինդ նահանգում:
Նախնական տվյալներով՝ավտոբուսը 80 մարդ էր տեղափոխում: Ըստ առկա տեղեկությունների՝ վարորդը կորցնելով վերահսկողությունը՝ բախվել է բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսը շրջվել է: Վթարից տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: