Խոշոր հրդեհ տանիքում. Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ, մեկ ջրատար
ОбществоՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 21:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դուրյան 6 հասցեում գտնվող ավտոտնակում (ներսում ավտոմեքենաներ կան) հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դուրյան 6 հասցեում գտնվող տան տանիքում եւ դրան կից ավտոտնակում (սեփականատերը՝ Մ. Մ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:26-ին, մարվել` 22:35-ին:
Այրվել են տան եւ ավտոտնակի տանիքի (260 քմ) փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ), ավտոտնակում` չորանոցը` իր սարքավորումներով (15 քմ), կայանած «Mercedes E», «Lexus RX350» եւ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները: