Քաղաքացին կամավոր մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հանձնել
ОбществоՌազմական ոստիկանության կոչին ընդառաջ քաղաքացիները շարունակում են կամավոր զենք և զինամթերք հանձնել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացի Ա. Հ.-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել 2 միավոր ԱԿՄ ինքնաձիգ, 2 միավոր ականանետ, 1 նռնականետ, 1 դիպուկահար հրացան և մեծ քանակությամբ այլ զինամթերք (նռնակներ, պայթուցիկ նյութեր, տարբեր տրամաչափի փամփուշտներ):
Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:
Ծանուցում. ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի համաձայն, նշված առարկաներըկամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրագործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:




