Ինչու է դերասանուհին զրկվել Ստանիսլավսկու թատրոն վերադառնալու հնարավորությունից
LifestyleArmtimes.com-ը գրում է.
Դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Հարությունյանին թույլ չեն տալիս վերադառնալ Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն: Ստանիսլավսկու թատրոնում դերասանուհին աշխատել է ավելի քան տասը տարի, սակայն այսօր թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը բազմաթիվ պատճառաբանություններ բերելով՝ չի ցանկանում վերջինիս հետ ընդունել թատրոն:
«2013 թվականի հոկտեմբեր ամսին՝ իմ դիմումի համաձայն, դուրս եկա ռուսական թատրոնից: Դժբախտ պատահար էր եղել: Երբ մահացավ մեր թատրոնի սիրված դերասան Երվանդ Ենգիբարյանը, ես այդ օրերին թատրոնի ղեկավարության հետ խնդիրներ ունեցա եւ որոշ հարցերի հետ կապված համաձայնության չեկա: Քանի որ այդ օրերին կատարվածն անհամատեղելի էր աշխատանքի հետ, իսկ ես՝ լինելով շատ էմոցիոնալ եւ առաջնահերթ գնահատելով մարդկային արժեքները, քան մնացած բաները, գերադասեցի հեռանալ թատրոնից»,- պատմեց Իրինա Հարությունյանը:
Դերասանուհին ասաց, որ այդ օրերին կոնֆլիկտային վիճակ է ստեղծվել թատրոնում, սակայն ոչ թե անհատական ինչ-որ մեկի հետ, այլ՝ կոնֆլիկտի պատճառ է դարձել ներկայացումը, որում դերասանուհին հրաժարվել է խաղալ:
«Ես հասկացա, որ այդ վիճակում ի վիճակի չէի ներկայացման մեջ խաղալ: Գնացի, հրաժարականի դիմում գրեցի, սակայն տնօրենը պատռեց այն, ասելով, որ ես պիտի մնամ ու թատրոնին պետք եմ»,- ասաց նա: Դերասանուհին պատմեց, որ թատրոնի անձնակազմն այդ դեպքերից հետո վերաբերմունքը փոխեց իր նկատմամբ: Կարծիք հայտնեց, որ նրանք նման քայլի են գնացել գուցե աշխատանքը կորցնելու, կամ թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար՝ երջանկահիշատակ Ալեքսանդր Գրիգորյանի աչքից ընկնելու վախից:
«Շատ ժամանակ մարդիկ մոռանում են, որ դերասանն էլ է մարդ, որ մենք ապրում ենք հասարակությունում եւ բաներ կան, որ պարզապես չի կարելի անտեսել»,- ասաց դերասանուհին: Կոնֆլիկտից հետո անցել է գրեթե 5 տարի: Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո Իրինա Հարությունյանը գնացել է թատրոն, տեսել դերասաններին եւ թատրոնի ողջ անձնակազմին: Սակայն, ինչպես ինքն է ասում՝ շատերին ձեռնտու է, որ վերջինս թատրոն չվերադառնա: Ինձ մոտ ռուսերեն լեզուն է եւ այսօր Ստանիսլավսկու թատրոնն ունի դրա կարիքը: Դեկտեմբեր ամսին զանգահարեցի Ֆրեդ Դավթյանին, խոստացավ հանդիպել, սակայն երեք ամիս չկարողացանք հանդիպել, որովհետև հեռախոսազանգերիս չէր պատասխանում»,- ասաց Իրինա Հարությունյանը:
Դերասանուհին դիմումով գնացել է տնօրենի մոտ, վերջինս ասել է, որ հաստիք չունեն. «Թատրոնում հաստիք չկա՞, այսօր մեր թատրոնից դերասանների մեծ մասը գնացել են, ու ես գիտեմ՝ ինչ վիճակ է այնտեղ»: