Հնդկաստանի դատարանն առաջարկել է քանդել Թաջ Մահալը
КультураՀնդկաստանի Գերագույն դատարանի դատավորները հայտնել են, որ երկրի կառավարությանը կստիպեն քանդել Թաջ Մահալը, եթե այն չվերականգնվի, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Hindustan Times թերթը։
Դատավորները համարում են, որ հայտնի հուշարձանին անդառնալի վնաս է հասցվել։ Սպիտակ մարմարը, որից կառուցված է Թաջ Մահալը, ավելի քան 350 տարվա ընթացքում ծածկվել է բորբոսով ու բազմաթիվ ճաքերով, իսկ կառավարությունը ոչինչ չի անում եզակի դամբարանը պահպանելու համար։
Հնդկաստանի կառավարությանն ուղղված իրենց նամակում դատավորները առաջարկում են խնդրի լուծման երեք տարբերակ՝ Թաջ Մահալը փակելը, այն քանդելը կամ վերականգնելը։
Թաջ Մահալը եզակի մզկիթ- դամբարան է, որը գտնվում է Հնդկաստանում։ Ըստ վիճակագրական տվյալների՝ այն ամեն օր մինչև 200 հազար մարդ է այցելում։