Ереван, 22.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Ամեն ծնված երեխա կարող է նոր Փաշինյան դառնալ». «Հայ»-ը ֆինանսավորում է անպտուղ ընտանիքների ԱՄԲ-ը

Общество

Ամեն հայ երեխայի ծնունդը չափազանց կարեւոր է երկրի համար. մեկ երեխան կարող է մեծանալ եւ հզոր մարդ դառնալ, որը կարող է փոխել աշխարհը։ Այդ պատճառով չպետք է միջոցներ խնայել երեխային ծնվելու հնարավորություն տալու հարցում, նույնիսկ ընդամենը մեկ երեխայի պարագայում։ NEWS.am Medicine-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հայ» Ասոցիացիայի (Asociacion HAY, ՀԱՅ Ասոցիացիա) հիմնադիր Տիգրան Հակոբյան-Հովհաննիսյանը։

«Տիգրան Մեծը մեկ մարդ էր, Գարեգին Նժդեհը՝ նույնպես, ՀՀ նոր առաջնորդ Նիկոլ Փաշինյանն էլ է մեկ մարդ։ Այս հզոր մարդկանցից յուրաքանչյուրն ինչ-որ ժամանակ փոքրիկ երեխա է եղել, այնպես, ինչպես շուտով կծնվեն այն կանանցից, որոնց մենք արտամարմնային բեղմնավորում ենք արել։ Մեզ դիմած զույգերից յուրաքանչյուրի երեխան կարող է ապագայում հզոր մարդ դառնալ»,- նշեց նա։

«Հայ» հիմնադրամը, որն օգնում է անպտուղ հայ ընտանիքներին վճարել արտամարմնային բեղմնավորման պրոցեդուրայի համար, պաշտոնապես գրանցվել է 2 տարի առաջ, սակայն ակտիվորեն սկսել է գործել վերջին տարվա ընթացքում։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Տիգրանն ու նրա ընկերներից մի քանիսը Իսպանիայից, որոնք մտահոգված էին հայրենիքի ժողովրդագրական պատկերով, որոշեցին անանուն օգնել Հայաստանում անպտուղ ընտանիքներին։ Հետագայում նրանց սկսեցին միանալ նաեւ այլ մարդիկ, եւ ինչ-որ ժամանակ անց որոշվեց գրանցել հիմնադրամ եւ սկսել պաշտոնապես գործել. հավաքել նվիրատվություններ, որոնց միջոցով հնարավոր կլինի վճարել անպտուղ զույգերի ԱՄԲ գործողության համար, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն վճարել։

«Մենք մտածում էինք, որ եթե հեռվում ենք ապրում եւ մեզանից ոչ բոլորը կարող են պաշտպանել մեր սահմանները, ապա մենք մեր երկրի համար պետք է ինչ-որ ոչ պակաս կարեւոր գործ անենք։ Մենք չենք կարող այնպես անել, որ ոչ մի հայ չմահանա, բայց դրա փոխարեն կարող ենք այնպես անել, որ հայ երեխաներ ծնվեն»,-պատմեց Տիգրանը։ 

«5-ից 3-ը հղիացել են»

Այս պահին հիմնադրամը մասնավոր անձանց նվիրատվությունների շնորհիվ կարողացել է վճարել 5 զույգի ԱՄԲ-ն, նրանցից 3-ն արդեն երեխայի է սպասում։ Հետաքրքիր է, որ բոլոր կանայք էլ տղա երեխա են ունենալու։ Հոգաբարձուների խորհրդի անդամները եւ ինքը՝ Տիգրանը, անձամբ հետեւել են ամեն պատմության զարգացմանը, ամբողջ սրտով ուրախացել են լավ լուրերով, տխրել են անհաջողություններից։ Ներկայում հիմնադրամ են դիմել անպտղությամբ տառապող եւ ԱՄԲ-ի կարիք ունեցող 600 զույգեր։ Ավաղ, հիմնադրամը բավարար միջոցներ չունի՝ բոլորին կարճ ժամանակում անհրաժեշտ բուժմամբ ապահովելու համար։ Եվ եթե նվիրատվությունները չավելանան, շատ զույգեր ստիպված կլինեն իրենց հերթին տարիներով սպասել։

Ո՞ւմ է օգնում հիմնադրամը

Հիմնադրամը վճարում է այն հայ ընտանիքների ԱՄԲ պրոցեդուրան (առանց անալիզների ու դեղերի), որոնք չունեն երեխաներ եւ առանց օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման բեղմնավորվել չեն կարող։ Կա նաեւ տարիքային սահմանափակում. 38 տարեկան՝ կանանց եւ 60 տարեկան՝ տղամարդկանց համար։ Համարվում է, որ 40 տարեկանից հետո կանանց՝ հաջող ԱՄԲ-ի շանսերը կտրում նվազում են, այդ պատճառով հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը որոշել է, որ նպատակահարմար է ծրագրում ներառել ավելի երիտասարդ կանանց, որոնց հղիանալու շանսերն ավելի բարձր են։ Բացի այդ՝ հաջողության հավանականությունը պետք է 25 տոկոսից բարձր լինի, որպեսզի զույգը ներառվի ծրագրում, հավանականությունը հաշվարկում են մասնագետները։

«Հիմնադրամը դեռեւս մեծ չէ, եւ եթե ցանկանում ենք, որ ավելի շատ հայ երեխաներ ծնվեն, պետք է ֆինանսավորենք այն զույգերի ԱՄԲ-ն, որոնց հղիանալու եւ ծննդաբերելու շանսերն ավելի մեծ են»,- նշեց Տիգրանը։ 

Բայց եթե հիմնադրամի հնարավորություններն ավելանան եւ ավելի շատ նվիրատվություններ լինեն, տարիքային սահմանափակումը կվերանայվի եւ ծրագրում կսկսեն ներառվել նաեւ 38 տարեկանից բարձր կանայք։

Ծրագրում ներառված զույգերն իրենք կարող են որոշել՝ ո՞ր կլինիկայում եւ ո՞ր մասնագետի մոտ կատարել ԱՄԲ-ն, հիմնադրամի ներկայացուցիչներն անհրաժեշտության դեպքում կարող են օգնել խորհրդով։ Զույգը նաեւ պետք է վճարի անալիզների համար, որն անհրաժեշտ է հանձնել ԱՄԲ-ից առաջ, ինչպես նաեւ գերձվազատման խթանման դեղամիջոցների համար: Հոգաբարձուների խորհրդի անդամների կարծիքով՝ նպատակահարմար է վճարել միջին եկամտով զույգերի ԱՄԲ-ն, որոնք երեխայի ծննդից հետո ի վիճակի կլինեն նրան պահել։ Եթե ընտանիքն անապահով է եւ չի կարող վճարել անալիզների համար, ապա հավանականություն կա, որ երեխային պահելու հետ կապված ավելի մեծ դժվարություններ կլինեն ԱՄԲ-ից հետո։

Ո՞վ կարող է նվիրատվություն կատարել հիմնադրամին

Հիմնադրամի դոնորների թվում են հայտնի մարդիկ, օրինակ՝ դերասան Հայկ Մարությանը, ինչպես նաեւ ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիներ, որոնք ցանկանում են նպաստել Հայաստանում ծնելիության ցուցանիշի աճին: Հիմնադրամը խոշոր հովանավորներ դեռեւս չունի, բայց հիմնադիրը հույս ունի, որ այդպիսիք կգտնվեն մոտ ապագայում։

Դոնորներին միանում են նաեւ կանայք, որոնք հղիացել են հիմնադրամի օգնությամբ. իրենց նվիրատվությամբ նրանք ցանկանում են մյուս կանանց եւս հնարավորություն տալ զգալ մայրանալու բերկրանքը:

Հիմնադրամին նվիրաբերել կարելի է ցանկացած չափի գումար՝ սկսած 5 եվրոյից. մարդկանց մեծամասնության համար, հատկապես նրանց, որոնք ապրում են արտասահմանում, դա մեծ գումար չէ, եւ եթե նրանք ամեն ամիս հիմնադրամի հաշվեհամարին 5 կամ 10 եվրո փոխանցեն, դրանից նրանց կյանքն ու բարեկեցությունը չի տուժի։ Փոխարենը, եթե ամեն ամիս գտնվի մի քանի հազար մարդ, որոնք կնվիրաբերեն 5 եվրո, կհավաքվի բավական գումար, որի օգնությամբ մի քանի անպտուղ զույգեր կկարողանան ԱՄԲ կատարել։

«Իմ երազանքն է՝ ամեն ամիս վճարել գոնե 10 զույգի ԱՄԲ-ի համար։ Դեռեւս այդքան գումար չի հավաքվել, բայց ես հույս ունեմ, որ կգա օրը, որ նվիրատվություններն այնքան շատ կլինեն, որ ամեն ամիս կարելի կլինի վճարել 10-ից ավելի ԱՄԲ-ի համար»,- խոստովանում է Տիգրանը։

Նրա խոսքով՝ «Հայ» հիմնադրամի գլխավոր առավելությունը թափանցիկությունն է. հիմնադրամը շահույթ չի հետապնդում, նվիրատվության յուրաքանչյուր լուման ծախսվում է պացիենտների համար, իսկ ամեն դոնոր կարող է տեսնել նվիրատվության ցուցակն ու ծախսերը։

Տեղեկություն հիմնադրամին նվիրատվություն կատարել ցանկացողների համար

Բանկ՝ Caixabank, Spain

BIC/SWIFT CODE: CAIXESBBXXX

IBAN: ES79 2100 6802 5401 0004 1224

Հաշվեհամար՝ 2100-6802-54-0100041224

Այլ հնարավորություններ՝

Paypal.me/hayasociacion

http://asociacionhay.org/donate/project/1

При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»