Իսպանիան, Պորտուգալիան և Ֆրանսիան 50 փրկված ներգաղթյալի կընդունեն
Международные новостиԻսպանիան, Պորտուգալիան և Ֆրանսիան պատրաստ են 50-ական ներգաղթյալի ընդունել 450-ից, որոնք փրկվել են անցյալ շաբաթ Միջերկրական ծովում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսպանիայի կառավարությունը:
Ներգաղթյալները ներկա պահին գտնվում են Իտալական ֆինանսական գվարդիայի նավում, ինչպես նաև Եվրոպայի Frontex սահմանապահ գործակալության նավում: Միևնույն ժամանակ երեք երկրի իշխանությունները պայման են դնում, որ ներգաղթյալների այդ խումբը Իտալիայում է իջեցվելու, և Հռոմը ևս կընդունի ներգաղթյալների մի մասին:
Նշվում է նաև, որ այս կամ այն ներգաղթյալին կացարանի տրամադրման մասին որոշումը կկայացվի յուրաքանչյուր դեպքն ուսումնասիրելուց հետո: