Հրդեհ Այգեպատ գյուղում. մեկնել է 2 մարտական հաշվարկ
ОбществоՀուլիսի 15-ին, ժամը 19:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեպատ գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մեսրոպ Մաշտոցի փողոցի տներից մեկին կից թոնրատանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:06-ին, մարվել՝ 20:45-ին: Այրվել է մոտ 3 խմ վառելափայտ, թոնրատան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 30 քմ և տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 2 քմ: