Պուտինը եւ Թրամփը կզրուցեն Հելսինկիի Նախագահական պալատի Գոթական դահլիճում
Международные новостиՌուսասանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի զրույցը հուլիսի 16-ին տեղի կունենա Հելսինկիի Նախագահական պալատի Գոթական դահլիճում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնի Է դարձել գագաթնաժողովի կազմակերպիչներից: Պուտինի եւ Թրամփի մամուլի ասուիսի համար կազմակերպիչները հատկացրել են Պետական դահլիճը: Այդ դահլիճում, որպես կանոն, կազմակերպվում են ճաշկերություներ արտասահմանյան ղեկավարների պետական այցերի առթիվ, ինչպես նաեւ ընդունելություն Ֆինլանդիայի Անկախության օրվա պատվին:
Եվս մեկ դահլիճ, որը կոչվում Է Փոքր պետական կամ Հայելապատ, կընդունի ղեկավարների բանակցությունները պատվիրակությունների կազմով՝ առանձնազրույցից հետո: Այստեղ անցկացվում են հանդիսավոր ճաշկերույթներ, ինչպես նաեւ կառավարության փոխման արարողություն: Սկզբնապես դա եղել Է կայսեր գահադահլիճը, որտեղ կազմակերպվում Էին պարահանդեսներ:
Պուտինի եւ Թրամփի ծրագրի առաջին կետը՝ զրույցից առաջ համատեղ լուսանակարումը, տեղի կունենա Դեղին դահլիճում: Սովորաբար այնտեղ Ֆինլանդչիայի նախագահն ընդունում Է ոչ մեծ պատվիրակություններ կամ, օրինակ, արտասահմանյան պետությունների դեսպանների:
Նախագահական պալատը գտնվում Է Հելսինկիի շուկայի հրապարակի դիմաց՝ Հարավային նավահանգստում՝ քաղաքապետարանի շենքի կողքին:
Պալատի մակերեսը կազմում Է շուրջ 3 հազար քառակուսի մետր: 1990 թվականին այստեղ հանդիպել են ԽՍՀՄ-ի նախագահ Միխայիլ Գորբաչովը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ Ավագը: