Ցուլը վնասել է ցլամարտիկի գլխամաշկը (լուսանկարներ, տեսանյութ)
TVԻսպանացի հայտնի ցլամարտիկ Խոսե Պադիլյան գլխի լուրջ վնասվածք է ստացել Արևալո բնակավայրում տեղի ունեցած ցլամարտի ժամանակ:
Հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես է ահռելի կենդանին հարվածում 45-ամյա ցլամարտիկին, որն ընկնում է գետնին: Դրանից հետո ցուլը կրկին մոտենում է Պադիլյային ու ևս մի քանի հարված հասցնում:
Ցլամարտիկը չի կարողանում ոտքի կանգնել ու պաշտպանվել, ինչի հետևանքով կորցնում է գլխամաշկի մի մասը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ցլամարտից հետո տղամարդուն շտապ հոսպիտալացրել են ու վիրահատել:
Հայտնի է, որ Պադիլյան Իսպանիայի լավագույն ցլամարտիկներից է, որն իր կարիերայի ընթացքում բազմաթիվ մրցանակներից զատ ստացել է ավելի քան 30 վնասվածք:
2011թ. ցուլը նրան զրկել էր մի աչքից, ինչից հետո նրան սկսել են Ծովահեն անվանել: Նույն ցլամարտի ժամանակ տղամարդը կոտրել է այտոսկրը, ծնոտը, վնասել է աջ ականջը, որն այժմ չի լսում: