Արցախի ԱԱԾ տնօրենը նշանակվել է գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հանձնաժողովի նախագահ
ОбществоՆախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում կատարվել են փոփոխություններ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը: