Ինչ արժե Սերժ Սարգսյանի պահանջած տունը իր տարածքով, շինություններով. (ՖՈՏՈ)
TVArmtimes.com-ը գրում է.
Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների տան հաշվեկշռային արժեքը կազմում է 907 մլն 817 հազար ՀՀ դրամ: Սա համարժեք է 2 միլիոն դոլարի: Այս մասին փոխանցեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ ի պատասխան ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ուղղված «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցման: Հիշեցնենք, այս տունը ցանկանում է իրենով անել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
ԱԱԾ ընդունելությունների տան ընդհանուր հողատարածքը կազմում է 25 հազար 519 քառակուսի մետր, իսկ շենք-շինությունների ընդհանուր մակերեսը 3 հազար 128 քառակուսի մետր է: Տարածքում, ընդհանուր առմամբ կա 7 շենք-շինություն՝ հյուրընկալությունների տունը, կաթսայատունը, էլեկտրական ենթակայանը, պահեստը, պահակատունը, հանդերձարան եւ հատուկ վաշտի կացարան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում