Տունը վերանորոգելիս՝ զույգը խորհրդավոր աստիճաններ գտավ․ Նրանք անգամ գաղափար չունեին, թե ինչ պատմական հարստություն կա այնտեղ (Ֆոտոշարք)
LifestyleՈրոշ մարդիկ գինու մառաններ ունեն, ոմանք նկուղում իրեն հին կահույքն ու ձմռան համար հավաքած պաշարներն են պահում, սակայն այս թուրք քաղաքացին չէր էլ կասկածում, որ ապրում էր հին քաղաքի մնացորդների վրա:

1963 թվականին Դերինկույու քաղաքի բնակիչը որոշեց վերանորոգել իր հին տունը: Շինարարները քանդեցին նկուղի պատերից մեկը և այնտեղ ֆենոմենալ հնագիտական գանձ հայտնաբերեցին:
Ինչպես պարզվեց, հին տունը կապված էր մոռացված ստորգետնյա քաղաքի թունելներից մեկի հետ:

Մի ժամանակ Դերինկույու քաղաքն ունեցել էր ութ շերտեր, որոնցից ամենավերևում եղել էին բնակելի տարածքները, իսկ ստորին շերտերում՝ մատուռներ, եկեղեցիներ և ստորգետնյա դպրոցներ:

Այդ ստորգետնյա քաղաքի բնակիչներն անգամ կարողացել էին անասուն պահել: Որպեսզի թթվածնի անբավարարության պատճառով մարդիկ և իրենց անասունները չմահանային, հին Դերինկույում բարդ օդափոխիչ համակարգ էր ստեղծվել:





Հնագետները գտնում են, որ իրենք բացել են այդ քաղաքի միայն մի հատվածը, որտեղ հանգիստ կարող էր ապրել 20000 մարդ: Իսկ փորձագետները ենթադրում են, որ Կապադովկիայում կարող են հայտնաբերվել այդպիսի ևս 50 քաղաքներ:







Այսօր Դերինկույը շատ հայտնի է զբոսաշրջիկների շրջանում: