Ստորգետնյա քաղաք՝ անապատի մեջտեղում. Տեսեք, թե ինչպիսի հրաշալի տեսք ունի այն ներսից (Ֆոտոշարք)
LifestyleԶարմանահրաշ քաղաքների մասին լեգենդներ լսել ենք բոլորս…
Դրանցից շատերն այսօր արդեն գոյություն չունեն, ոմանք մնացել են ջրի տակ կամ ավերվել, իսկ վատագույն դեպքում դրանց մասին հիշատակումներ կան միայն հեքիաթներում և լեգենդներում: Այսօր մենք կծանոթանանք Կուբեր Պեդի ստորգետնյա քաղաքի հետ, որտեղ ներկայումս ապրում է ավելի քան 2000 մարդ:
Ավստրալիան բավականին հայտնի է իր լանդշաֆտներով, որոնք այնքան մեծ տարածություն են զբաղեցնում, որ երբեմն թողնում են անմարդաբնակ կղզու տպավորություն: Սակայն միշտ չէ, երբ առաջին տպավորությունը համապատասխանում է իրականությանը:

Այստեղ չկան ծառեր, բուսականություն, իսկ անսահման շոգի մասին խոսելը ուղղակի ավելորդ է: Բնականաբար դժվար է պատկերացնել, որ անմարդաբնակ վայր հիշեցնող այդ տեղանքում իրականում ապրում են մեծ թվով մարդիկ: Ստորգետնյա քաղաքը կազմված է մի քանի կիլոմետր ձգվող թունելներից, տներից և սենյակներից:

Բացի դրանից, հեքիաթային քաղաքը նաև հյուրընկալ է զբոսաշրջիկների համար, որտեղ հատուկ հյուրերի համար նախատեսված առանձին սենյակներ կան:

Քաղաքի բնակիչները շատ գոհ են իրենց բնակության վայրից: Կան տներ, որոնք գտնվում են կիսով չափ գետնի երեսին և կիսով չափ գետնի տակ, ինչն էլ իր հերթին ավելի տպավորիչ և հաճելի է դարձնում այտնեղ ապրելը: Պետք է նշել նաև, որ ստորգետնյա տները իրենց հարմարավետությամբ ոչնչով չեն զիջում ժամանակակից տներին և բնակարաններին:

Ըստ պատմական տվյալների տեղանքը հայտնաբերվել է 1915 թվականին հոր և որդու կողմից, ովքեր եկել էին այդտեղ ոսկիներ փնտրելու նպատակով:


Նրանց այդպես էլ չէր հաջողվել ոսկիներ գտնել: Սակայն կարճ ժամանակ անց որդին շատ գեղեցիկ քարեր էր գտել, ինչն էլ դարձել էր քաղաքի կառուցման հիմնական պատճառը:

Պատմական տվյալների համաձայն քաղաքի կառուցմանը նպաստել են հանքագործները, ովքեր չդիմանալով սաստիկ շոգերին սկսել էին աստիճանաբար տներ կառուցել հանքերի միջև:

Ժամանակի ընթացքում ստորգետնյա քաղաքը աստիճանաբար սկսել է մեծանալ, իսկ այսօր Կուբեր Բեդիում կա ավելի քան 1500 ստորգետնյա բնակարան:

Այսօր Կուբեր Բեդին հանդիսանում է օպալի հիմնական մատակարարը աշխարհում: Սակայն այստեղ եկողների մեծ մասի հիմնական նպատակը հանելուկային քաղաքը տեսնելն է:

Քաղաքի անունը թարգմանաբար նշանակում է «Սպիտակ մարդու որջ», որը մասին հիշատակումները տանում են դեռևս հեռավոր 1920-ական թվականներ:

Բացի գեղեցիկ տներից քաղաքում մեծ ուշադրություն է գրավում նաև ստորգետնյա եկեղեցին:

Բացառություն չեն նաև գրախանութները:

Կուբեր Բեդիի հպարտոթյունը միանշանակ օպալն է, որը տեղացիների հմուտ ձեռքերի շնորհիվ վերածվում է արվեստի իսկական գլուխգործոցների: Այստեղ կա նաև խանութ, որտեղ վաճառվում են բացառապես օպալից պատրաստված իրեր:

Ստորգետնյա բար:


Ի դեպ անմիջապես բարի վերևում է գտնվում գոլֆի խաղահրապարակը, որտեղ ցանկացողները կարող են հայտնվել այնտեղ ընդամենը մի քանի աստիճան հաղթահարելուց հետո: