Բրիտանիայում իրավապահները խափանել են Թերեզա Մեյի սպանության ծրագրերը
Международные новостиՄեծ Բրիտանիայում մի երիտասարդի են ձերբակալել Դաունինգ սթրիթի վրա հարձակվելու եւ երկրի վարչապետ Թերեզա Մեյին սպանելու ծրագրերի համար, հայտնում է BBC-ն:
Նշվում է, որ 20-ամյա երիտասարդը հանցագործության կատարումը ծրագրել էր Սիրիայում իր հորեղբոր մահվան վրեժը լուծելու համար:
Տեղեկությունների համաձայն՝ հանցագործին ձերբակալել են ծայրահեղական ներկայացած իրավապահ մարմինների աշխատակիցները: Հստակեցվում է, որ երիտասարդը նրանց էր դիմել օգնելու հանցագործության կազմակերպմանը: