Կանադան կարանտին է սահմանել Էբոլայով ախտահարված երկրներից ժամանողների համար
Կանադայի կառավարությունը հայտարարել է, որ նոր սահմանափակումներ է մտցնում Արևմտյան Աֆրիկայի այն երկրներից ժամանողների համար, որտեղ մոլեգնում է էբոլայի համաճարակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CBS News հեռուստաալիքին, այդ միջոցառումները կվերաբերեն բոլոր նրանց, ովքեր Կանադա են ժամանում Գվինեայից, Լիբերիայից և Սիեռա Լեոնեից, որտեղ նկատվել է տենդի տարածման ամենաբարձր մակարդակը:
Կառավարության որոշման համաձայն՝ տվյալ երկրներից մեկում եղած զբոսաշրջիկները պետք է մեկուսացվեն 21 օր: Ընդ որում, այդ ամբողջ ժամանակ նրանք կարող են գտնվել կա՛մ իրենց տանը, կա՛մ ցանկացած այլ շենքում, որը գտնվում է բժշկական կենտրոնից ոչ հեռու, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»: