ՌԴ ՊՆ-ն փորձարկել է «Կինժալ» նորագույն գերձայնային հրթիռային համակարգը
Международные новостиՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հուլիսի սկզբին թռիչքային-մարտավարական զորավարժություններ է իրականացրել «Կինժալ» գերձայնային հրթիռային համակարգով համալրված ինքնաթիռների մասնակցությամբ: Գերատեսչությունը հրապարակել է զորավարժությունների տեսանյութը:
Ինչպես հայտնել է ՌԴ ռազմատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Դրոնովը, զորավարժություններում կիրառվել են Ту-22М3 ռմբակոծիչներն ու МиГ-31 կործանիչները: Վերջինս ընդգծել է, որ թռիչքային խմբերը որակով և սահմանված ժամկետներում իրականացրել են իրենց առաջ դրված բոլոր հանաձնարարությունները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Կինժալ» գերձայնային հրթիռային համակարգի կիրառման հեռավորությունը կմեծանա 1000 կմ-ով, եթե այն կիրառվի Ту-22М3 նոր հեռահար ռմբակոծիչներից: