Ցանկության դեպքում յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա որոշակի ժամանակ անցկացնել զինծառայողների միջավայրում. ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
ОбществоՎերջին շրջանում տարբեր հարթակներում, հատկապես սոցիալական կայքերում, զգալիորեն ավելացել է զինված ուժերի վերաբերյալ տարաբնույթ չհիմնավորված տեղեկատվության լրահոսը, ընդ որում՝ դրա գերակշիռ մասն անանուն է, հավաստիության և ռացիոնալության որևէ տարր չպարունակող:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ներկայացրել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հայտարարությունը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ այսպիսի հրապարակումներով նախևառաջ թիրախավորվում են զինված ուժերի հրամանատարական կազմը, սպաների հեղինակությունն ու վարքականոնը, փորձ է արվում որպես իրողություն ներկայացնել, որժամկետային պարտադիր զինծառայողների հանդեպ վատ վերաբերմունք է դրսևորվում, տարաբնույթ նպատակներով դրամական բավարարման գումարներն են հավաքվում, իրային և պարենային բավարարումները լիարժեք չեն հասցվում, սոցիալ-կենցաղայինպայմաններն անբավարար են և այլն:
«Այս ամենը ոչ միայն բարոյալքող ազդեցություն է ունենում հայրենյաց եզերքիանվտանգության ու անձեռնմխելիության ապահովման առաքելությունն իրականացնողզինված ուժերի անձնակազմի վրա, այլև, հաճախ, հասարակայնության շրջանումանհարկի, երբեմն նաև ոչ տրամաբանական, շահարկումների տեղիք տալիս, որն այսօր, առավել քան երբևէ անհրաժեշտ է նախաձեռնած արմատական փոփոխություններն իրենցտրամաբանական ավարտին հասցնելու համար՝ ի շահ մեր պետության անվտանգության ու կայունության մակարդակի բարձրացմանը»,-կարդում ենք հայտարարության տեքստում:
Այնտեղ նշվում է առողջ և կառուցողական քննադատությանը կողմնակից լինելու մասին, այն դիտարկվում է որպես առաջընթացի ապահովման կարևոր գործոն:
«Հաշվի առնելով, որ զինված ուժերը գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո, պատրաստակամություն ենք հայտնում ցանկության (դիմելու) դեպքումյուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն ընձեռել որոշակի ժամանակ անցկացնել զինծառայողների միջավայրում (զորամասում կամ մարտական դիրքում) զինվածուժերի առօրյային և գործունեությանն անմիջականորեն ծանոթանալու համար: Միաժամանակ ակնկալում եմ յուրաքանչյուր հրապարակման վերաբերյալ իրավապահմարմինների արագ արձագանքումն ու գործուն միջոցների ձեռնարկմամբ՝ հրապարակային անդրադարձը: Վերստին վստահեցնում եմ, որ զինված ուժերը՝ հավատարիմմնալով ու անշեղորեն իրականացնելով իրենց սահմանադրական առաքելությունը, հետայսու էլ օպերատիվ արձագանքելու և անհաշտ պայքար են մղելու անգամ աննշանթվացող իրավախախտումների դեմ, որում ակնկալում ենք նաև հասարակության գործուն աջակցությունը»,- նշվում է հայտարարության մեջ: