Արսեն Արշակյանը՝ Շիրակի մարզի ողբերգական ավտովթարի մասին
БлогՇիրակի մարզում երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարը 7 մարդու կյանք է խլել, ևս 7-ը' մարմնական տարբեր աստիճանի վնասվածնքներ են ստացել: Սարսափելի դեպքը ցնցել է բոլորիս:
Զոհվածներից յուրաքանչյուրը մի օջախի ծուխ էր, քանի ընտանիք մի վայրկյանում որբացավ, քանի մայր որդեկորույս դարձավ:
Ամենևին էլ նախաքննության մարմնի դերը չստանձնելով և զերծ մնալով կանխակալ վարկածից, թե ինչը կարող էր պատճառ լինել նման ողբերգության, ուզում եմ այդուհանդերձ շեշտել արդեն հազարերորդ անգամ, որ արագության գերազանցումը ողբերգություն է ծնում:
Երթևեկության կանոնների պահպանումը նախ և առաջ վարորդի պարտականությունն է: Մեզանից ոչ ոք իրավունք չունի վտանգել ինչպես իր, այնպես էլ դիմացինի կյանքը, ’’առաջնորդվելով’’ ինձ հետ չի կարող պատահել սկզբունքով: Երևի էլի կրկնված կլինեմ, եթե ասեմ, որ ղեկին պետք է նստել սթափ, տրանսպորտային միջոցը շահագործել սարքին վիճակում և էլի մի շարք տարրական կանոններ, որ գիտի յուրաքանչյուրը, բայց ցավոք կիրառում են ոչ միշտ: Ծառայության բերումով հաճախակի եմ ականատես լինում նման ողբերգական դեպքերի, նաև առաջին օգնություն ցուցաբերում:
Հարգելի վարորդներ, հարգելի հայրենակիցներ, որպես վարորդ, ՀՀ քաղաքացի ու նաև ՃՈ առաջին սպայական գումարտակի հրամանատար, խնդրում եմ' մի խեղեք ձեր ու մյուսների ճակատագրերը, մի որբացրեք ուրիշների երջանիկ ընտանիքները, ցավ մի պատճառեք նաև ձեր ընտանիքիներին, պահպանեք անվտանգության կանոնները, զիջեք միմյանց, զգոն եղեք:
Անփորձանք երթևեկություն: Աստված պահապան բոլորիս:
Արսեն Արշակյանի ֆեյսբուքյան գրառումը