Համայնքների պալատում հայտարարել են, որ առանց ԵՄ-ի հետ գործարքի՝ Brexit-ը Մեծ Բրիտանիայի համար աղետ կդառնա
Международные новостиԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը առանց հետագա համագործակցության մասին համաձայնագրի երկրի համար աղետալի հետեւանքներ կունենա: Այս մասին կիրակի Sky News-ի եթերում հայտարարել է Համայնքների պալատի իշխող Պահպանողական կուսակցության պատգամավոր Դոմինիկ Գրիվը, որը մտնում է ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամակցությունը պահպանելու կողմնակիցների թեւի մեջ:
«Կարծում եմ, որ գործարքի բացակայությունը երկրի համար բացարձակ աղետալի սցենար կլինի: Մեզ մոտ արտակարգ իրավիճակ կստեղծվի»,- ասել է նա՝ շեշտելով, որ «վճռականությամբ լի է դրան հակազդելու համար»:
Բրիտանացի պատգամավորը նշել է, որ թորիների ճամբարում իր գործընկերներից ոմանք ձգտում են Brexit-ի սցենարն իրականացնել առանց ԵՄ-ի հետ գործարքի: Նրա խոսքով՝ նույն խումբը կարող է Թերզա Մեյին «հանել» վարչապետի պաշտոնից: