Իրանում երկրաշարժ է գրանցվել
Международные новостиՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հուլիսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 14:07-ին գրանցել է հյուսիսային լայնության 34.450 և արևելյան երկայնության 46.250 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերմանշահ քաղաքից 76 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ: