Գերմանացիներն ավելի շատ վստահում են Մակրոնին, քան Մերկելին․ հարցում
Международные новостиԳերմանացիներն ավելի շատ վստահում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, քան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, այս մասին պարզ է դարձել Kantar Emnid ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքում, գրում է գերմանական Deutsche Welle-ն։
Հարցմանը մասնակցած Գերմանիայի քաղաքացիների 55 տոկոսը նշել է, որ վստահում է Մակրոնին, մինչդեռ Մերկելի հանդեպ վստահություն է հայտնել հարցվածների 51 տոկոսը։ Իսկ չի վստահում Մերկելին հարցվածների 45 տոկոսը։
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին վստահությամբ է մոտենում գերմանացիների միայն 24 տոկոսը։
Ինչ կապված է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նրան վստահում է գերմանացիների միայն 18 տոկոսը, չի վստահում 75 տոկոսը։
Սակայն դա ավելի հուսադրող արդյունք է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համեմատ, ում չի վստահում գերմանացիների 92 տոկոսը, հարցվածների միայն 5 տոկոսն է նշել, որ վստահում է ԱՄՆ առաջնորդին։