5 սարսափելի պատմություններ ամենահայտնի կախարդների մասին
LifestyleԲոլորս ենք լսել, որ XV-XVII դարերում Արևմտյան Եվրոպան պատմության ծանր ժամանակաշրջան է ունեցել, որը պատմաբաններն անվանել են «Կախարդների որս»: Եվրոպայի կաթոլիկ և բողոքական պետություններում, ինչպես նաև Անգլիայի ամերիկյան գաղութներում այս շրջանում զանգավածաբար իրականացվում էին այն կանանց պատիժները, որոնց կախարդ էին համարում:
Բրիջետ Բիշոպ, «Սալեմյան կախարդները»

Այս պրոցեսը տեղի է ունեցել 1692 թ. Նոր Անգլիայում: Ինկվիզիցիայի գործողությունների արդյունքում կախաղան հանվեց 19 մարդ, մեկը քարկոծման ենթարկվեց և շուրջ 200-ը բանտ նետվեցին: Պրոցեսի պատրվակը քահանա Սալեմի աղջկա և զարմուհու հիվանդություններն էին: Տեղի բժիշկը հայտնեց, որ հիվանդությունը կախարդների ներգործության արդյունք է: Ի՞նչ անել: Փնտրե՛լ կախարդներին: Եվ նրանց գտան: Սկզբում տարեց կին Բրիջետ Բիշոպին, ով տեղի պանդոկներից մի քանի սեփականատերն էր, «առանց դատարանի և վկայությունների» մեղավոր ճանաչեցին և կախաղան բարձրացրին: Այնուհետև ևս 70 «կախարդներ» զրկվեցին կյանքից:
Ագնեսա Սեմպսոն

Իսկ այս սարսափելի իրադարձությունները տեղի են ունեցել Շոտլանդիայում: Մի քանի կին կախարդներ, որոնք «ընկերություն էին անում սատանայի հետ և սև կախարդությանն էին տիրապետում», կախարդական ծուղակների միջոցով փորձեցին թագավորի նավը խորտակել: Իրականում ուղղակի ուժեղ փոթորիկ էր սկսվել, որը բնորոշ էր բնակավայրին, և թագավորի նավը խորտակման եզրին էր, սակայն փրկվեց: Իսկ Շոտլանդիայի արքան, որը սնահավատ էր, տեղի ունեցածը համարում էր իսկական կախարդների ձեռքի գործ: Եվ այդ օրվանից ի վեր Շոտլանդիայում սկսվեց կախարդների որս: Կախարդությունների «վկաները» կախարդների դեմ շարունակ վկայություններ էին տալիս, և առաջինը բռնվեց քաղաքի հարգարժան տիկիններից մեկը՝ Ագնեսա Սեմպսոն անունով մանկաբարձուհին: Նրան սարսափելի տանջանքների ենթարկեցին, որի արդյունքում կինը խոստովանեց իր մեղքը և բացահայտեց նաև իր հինգ մեղսակիցներին: Ագնեսան, իհարկե, մահապատժի դատապարտվեց․ խեղդամահ արվեց և այրվեց խարույկի վրա:
Աննա Կոլդինգս

Վերոնշյալ Ագնեսա Սեմպսոնի թվարկած հինգ մեղսակիցներից մեկն Աննա Կոլդինգսն էր: Նրան կախարդության մեջ մեղադրեցին, անմարդկային տանջանքների ենթարկեցին, որոնց ընթացքում կինը ստիպված խոստովանեց իր մեղքը «փոթորիկ առաջացնելու մեջ մասնակցություն ունենալու»: Նա ևս հինգ մեղսակիցների անուններ տվեց և կենդանի այրվեց խարույկի վրա: Չգիտես ինչու, պատմությունը Աննա Կոլդինգսին հիշում է որպես Սատանայի մայր:
Կաել Մերի

Կար ժամանակ, երբ նիդերլանդական Ռուռմոնդ քաղաքում քաոս էր տիրում. զանգվածաբար սկսեցին հիվանդանալ և մահանալ երեխաներ, իրենց տարօրինակ էին պահում խոշոր եղջերավոր անասունները, կովի կաթը դադարել էր յուղ դառնալուց: Եվ իհարկե, այս ամենը վերագրվեց տեղի կախարդներին, մասնավորապես՝ դանիացի Ակել Մերիին: Իսպանական դատավորները շատ էին ցանկանում տանջանքների ենթարկել Մերիին, սակայն տեղի դատավորը կնոջը խղճաց և ողջ թողեց. որոշվեց ուղղակի աքսորել Մերիին: Մերին լքեց Հոլանդիան, սակայն դա նրա փրկությունը չէր: Իսպանացիները չհրաժարվեցին նրան տանջանքների ենթարկելու մտքից: Վարձկաններից մեկը հետապնդեց Մերիին և խեղդեց նրան գետում:
Էնթեն Ջիլիս

Մանկաբարձուհի Էնթեն Ջիլիսին, ով բնակվում էր Նիդերլանդներում, մեղադրեցին կախարդության, դեռ չծնված երեխաների և նորածինների սպանությունների մեջ: Նրան ծանր փորձությունների ենթարկեցին, որից հետո կինը ստիպված եղավ խոստովանել, որ և՛ սատանայի հետ է քնել, և՛ դեռ չծնված երեխաների է սպանել, և՛ նորածինների որս է իրականացրել: Իր մեղսակիցների մասին Էնթենը ևս խոսեց, իսկ մահից առաջ որպես վերջին խոսք անիծեց ողջ քաղաքը և կախաղան բարձրացվեց: Ընդհանուր առմամբ, այս պրոցեսում կյանքից զրկվեց 63 կախարդ: Նրանք բոլորը ստիպված էին ընդունել իրենց «մեղքը» և խոստովանել, որ սատանայի օգնականներն են: