Հարավային Օսիայի նախագահը Բաշար ալ-Ասադին պարգևատրել է շքանշանով
Международные новостиՀարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը սիրիացի պաշտոնակից Բաշար ալ-Ասադին է հանձնել հանրապետության գերագույն պարգևը՝ Ուացամոնգի շքանշանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Հարավային Օսիայի ղեկավարի մամլո ծառայությանը:
«Թույլ տվեք ինձ հանձնել Հարավային Օսիայի ժողովրդի երախտագիտության այս բարձր պարգևը մեր հանրապետության անկախությունը ճանաչելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Վերջինս հիշեցրել է, որ ժամանակին նման շքանշաններ են հանձնվել Վենեսուելայի և Նիկարագուայի նախագահներ Ուգո Չավեսին և Դանիել Օրտեգային:
Ասադը, իր հերթին, Բիբիլովին է հանձնել Օմեյադների շքանշանը, որով Սիրիայում պարգևատրում են ռազմական և քաղաքացիական ոլորտներում մատուցած բացառիկ ծառայությունների համար:
Նախագահները նվերներով են նաև փոխանակվել. Բիբիլովն Ասադին դամասկոսյան պողպատից պատրաստված կովկասյան սուր է հանձնել, իսկ սիրիացի նախագահից ձեռագործ աշխատանք հանդիսացող գավաթ է ստացել՝ պատրաստված սիրիական ոճով: