Հորդանանից և Լիբանանից hայրենիք վերադարձող սիրիացի փախստականների համար ևս 3 անցակետ կբացվի
Международные новостиՀորդանանից և Լիբանանից հայրենիք վերադարձող սիրիացի փախստականների համար ևս 3 անցակետ կբացվի հուլիսի 27-ին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը:
Նրա խոսքով՝ «Նամիբ» և «Զեմանի» անցակետերից բացի առաջիկա օրերին Փախստականների ընդունման կենտրոնի ևս երեք մասնաճյուղ կգործարկվի՝ «Աբու-Դուհուր», «Սալհիյահ» և «Պալմիրա» անցակետերում:
Միզինցևը տեղեկացրել է, որ անցյալ շաբաթ Միջգերատեսչական համակարգման շտաբը համալիր նախապատրաստող միջոցառումներ է իրականացրել:
«Ընդգծում եմ, որ ընդհանուր առմամբ, փախստականների ընդունումն ու տեղաբաշխումը Սիրիայի ներսում իրականացվում է նախապես սահմանված ծրագրով», - ընդգծել է Միզինցևը: