Անօթևանն անպետք իրերից և աղբից իր համար լողացող վրան-տնակ է կառուցել. Տեսեք, թե ինչպես է նա ապրում դրա մեջ (Ֆոտոշարք)
LifestyleԴուք երբևէ երազե՞լ եք Բրազիլիայում սեփական տունն ունենալու մասին, որի պատշգամբից տեսարան կբացվեր դեպի ծով:

Մինչ դուք այդ մասին երազում եք 30 ամյա բրազիլացի անօթևան Համիլթոն Ֆիլուն իր համար այդպիսի մի տնակ կառուցեց:

Այս փոքրիկ վրան-տնակը կառուցվել է բացառապես քաղաքային աղբարկղից վերցրած նյութերով:

Բայց ոչ մի սարսափելի բան չկա, որ վրան-տնակն ընդամենը մեկ սենյակ ունի՝ առանց հավելյալ ենթակառուցվածքների:

30-ամյա Համիլթոնը ստիպված եղավ լողացող վրան-տնակը կառուցել ոչ թե ունեցած կյանքի լավ պայմաններից, այլ պարզապես նրա համար, որ այլ տարբերակ չուներ:

Ինչպես երևում է նրա լուսանկարներից, բրազիլացի անօթևանը բավականին երջանիկ է և գոհ: