Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել անտառային հրդեհների զոհերի հիշատակին
Международные новостиՀունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը եռօրյա սուգ է հայտարարել անտառային հրդեհների հետևանքով զոհերի հիշատակին: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Երկրում աներևակայելի ողբերգություն է տեղի ունեցել»,- նշել է Ցիպրասը:
Հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 60 մարդ: Կենտրոնական Հունաստանի հարավ-արևելյան մի քանի շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել:
Հրդեհները մարելու հարցում Աթենքն օգնություն է խնդրել Եվրամիությունից, քանի որ դրանք անվերահսկելի բնույթ են ստացել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին:
ՀՀ ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ Հունաստանում բռնկված հրդեհների հետևանքով տուժածների թվում հայեր չկան: