Բուժքույրերը ծաղրել են նորածնին ու նկարահանել այդ ամենը (տեսանյութ)
TVԷթ- Թայֆ քաղաքից երեք բուժքրոջ վռնդել են այն բանից հետո, երբ նրանք ծաղրել են նորածնին ու նկարահանել սարսափելի տեսարանը: Երեխան վտանգավոր վարակի պատճառով հայտնվել էր հիվանդանոցում: Աղջիկները տեսանյութը տեղադրել էին համացանցում, ինչը տեսել են երեխայի ծնողները և աղմուկ բարձրացրել: Բուժքույրերը ձգում են երեխայի դեմքը` փորձելով տարբեր արտահայտություններ տալ դրան: Աղջիկներին գտել են և զրկել հետագայում մասնագիտությամբ աշխատելու հնարավորությունից: