Է. Բաբայանի փաստաբան Արմեն Մելքոնյանի ներկայացրած սկանդալային փաստերը
ОбществоՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու փաստաբանի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ նախօրեին կայացած դատական նիստի ընթացքում ենթադրյալ տուժողը դատարանում ցուցմունք էր տվել, հայտնելով, որ ո՛չ Գագիկ Ծառուկյանը և ո՛չ Էդուարդ Բաբայանը իրեն չեն հարվածել: Ավելին, ինքն իրեն տուժող չի ճանաչում, չնայած որ դատարանը նրան այդպիսի կարգավիճակ է տվել: Բաբայանի փաստաբան Արմեն Մելքոնյանն անդրադառնալով դատարանի որոշմանը բավականին սկանդալային մանրամասներ հայտնեց, վերաքննիչ քրեական դատարանի դատավորի որոշումը համարելով անհիմն: Նշենք նաև, որ առաջարկվել էր նաև 50 մլն դրամ գրավի դիմաց փոխել խափանման միջոցը, սակայն դատարանը դա էլ հաշվի չի առել և չի փոխել խափանման միջոց կալանավորումը:
Մանրամասները՝ տեսանյութում: