Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ինչ են ուզում հաղարծինցիները, ինչու մի առվով չեն հոսում բնապահպանների ու տեղացիների ջրերը

Իջևանի ճանապարհը հուլիսի 24-ի երեկոյան փակած քաղաքացիները երեք ժամ տևած բանակցություններից հետո վերջապես այն բացել են և որոշել, որ իրենց բողոքի ակցիան շարունակելու են արդեն այսօր Դիլիջան քաղաքում՝ տեղում հսկողություն իրականացնող «Բնապահպանի տան» դիմաց: «Արմենպրես»-ի հետ զրույցում միջադեպի վերաբերյալ մանրամասներ հայտնեց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը: Օրեր առաջ կոնֆլիկտ է սկիզբ առել «Դիլիջան» ազգային պարկում կամավոր հիմունքներով գործող «Բնապահպանի տուն» հասարակական կազմակերպության անդամների և Հաղարծին համայնքի բնակիչների միջև: Վահե Ղալումյանի խոսքով՝ ճանապարհը փակած քաղաքացիներին այնքան էլ դուր չի գալիս բնապահպանների պահվածը, այդ իսկ պատճառով էլ՝ պահանջում են, որ նրանք լքեն այդ տարածքը: Բնապահպաններն այստեղ հսկողություն են իրականացնում անտառային վայրերի նկատմամբ, որտեղ տարիներ շարունակ մեծ քանակությամբ ծառեր են հատվել:

«Ճանապարհը փակած քաղաքացիների պահանջն օրենքի հետ կապ չունի, պահանջում են բնապահպանների հեռանալը տարածաշրջանից: Ինչպես գիտեք, բնապահպանական խումբ է գործում «Դիլիջան» ազգային պարկում կամավոր սկզբունքով: Անձնական կոնֆլիկտ են ունեցել, բնապահպանների պահվածքի հետ կապված դժգոհություններ ունեն քաղաքացիները»,-նշեց մարզպետը:

Պաշտոնյայի խոսքով՝ ինքը երեկ ամբողջ օրը բանակցությունների մեջ է եղել սկզբում բնապահպանների, հետո արդեն՝ Հաղարծին համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, մի քանի բնակիչների հետ, ինչից հետո եռակողմ հանդիպում են ունեցել և ժամանակավոր լուծում գտել: «Պայմանավորվել ենք, որ բնապահպանների խումբը կոնկրետ գյուղի, բնակավայրի տարածք չի մտնում, դրոններով գյուղի տեսանկարահանում չի իրականացնում: Գյուղացիներն էլ խոստացան, որ որոշակի ժամանակ անտառը չեն հատելու, բնապահպաններն էլ իրենց ուսումնասիրությունը կիրականցնեն՝ առանց բնակիչների հետ շփվելու, նրանց պահանջ ներկայացնելու»,-նշեց Վահե Ղալումյանը՝ հավելելով, որ լարվածությունը թուլանալուց հետո պիտի հասկանային հետագա անելիքները: Սակայն, այս համաձայնությունը երկար չի տևել, և ժամեր հետո տեղի բնակիչները փակել են Իջևան տանող ճանապարհը:

Ինչն է խնդիրը. «Դիլիջան» ազգային պարկում ծառահատումների դեմն առնելու նպատակով այստեղ են հաստատվել մի խումբ բնապահպաններ, ովքեր ամենօրյա ռեժիմով հսկողություն են իրականացնում պարկի տարածքում՝ օգտագործելով լեռնային մոտոցիկլետներ, դրոններ, առցանց հեռարձակմամբ տեսախցիկներ: Նրանք նաև պիլոտային ծրագրով ստանձնել են անտառապահի պարտականություններն ու խոստանում են դառնալ ծառահատումներ իրականացնողների «մղձավանջը»: Ընթացիկ տարվա մայիսի 10-ին կազմակերպությունն ահազանգեց ազգային պարկում հարյուրավոր ծառերի հատման մասին, որի առնչությամբ Դատախազությունում քրեական գործ հարուցվեց:

Անդրադառնալով ծառահատումների թեմային՝ մարզպետ Վահե Ղալումյանը նշեց, որ տարիներ շարունակ այս հարցը բարձիթողի վիճակում է եղել, ներկայում այն օրինական դաշտ բերելը, խստացումները դժգոհությունների առիթ են դարձել տեղի բնակչության համար, ովքեր ծառահատումներով սոցիալական խնդիր են լուծել: «Նրանք երկար տարիներ իրենց սոցիալական խնդիրները լուծել են այդպիսով, հիմա այդ ամենը չենք փորձում հանդուրժել, որովհետև ծայրահեղ ծանր վիճակ է ստեղծվել, ծառահատումների ծավալը մեծ մասշտաբների է հասնում»,-ասաց մարզպետը։

Նա վստահեցրեց, որ պետության ուշադրության առանցքում է հարցը, որպեսզի այդ տարածաշրջանի բնակչության համար աշխատատեղեր ստեղծվեն։

Վերոնշյալ կոնֆլիկտի առնչությամբ հաղորդագրություն էր տարածել ՀՀ ոստիկանությունը՝ համաձայն որի՝ հուլիսի 18-ին «Բնապահպանի տուն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ, ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակում, ակցիա են իրականացրել Դիլիջանի համայնքի Հաղարծին բնակավայրում, որի ընթացքում վեճ, ապա ևծեծկռտուք է սկսվել նրանց ու բնակիչների միջև:  Նույն օրվա երեկոյան «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հաղարծնի բնակչուհի, 88-ամյա Ռոզա Թ.-ն, որը հիվանդանոց մեկնած ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խմբին հաղորդում է տվել, որ ժամը 19.00-ի սահմաններում իրենց տնից ոչ հեռու նկատել է հավաքված երիտասարդների ու հարցրել է, թե ինչու են հավաքվել: Երիտասարդները պատասխանել են, թե պայքարում են ապօրինի ծառահատումների դեմ: Ըստ Ռոզա Թ.-ի` ինքը առաջարկել է հեռանալ իրենց թաղամասից, ինչից հետո երիտասարդներից մեկը անսպասելի հրել է նրան, ինչի հետեւանքով կինը վայր է ընկել, ստացել մարմնական վնասվածքներ, ապա տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Ժամը 21.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում նույն բուժկենտրոնից հաղորդում է ստացվել, որ տարբեր տեսակի եւ աստիճանի մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Դիլիջանի բնակիչ՝ 27-ամյա Հայկ Խ.-ն, Գյումրու բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Մ.-ն, Երեւանի բնակիչ՝ 17-ամյա Գագիկ Ջ.-ն եւ Դիլիջանի բնակիչ՝ 15-ամյա Արծիվ Կ.-ն: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին նրանք հայտնել են, որ իրենք «Բնապահպանի տուն» ՀԿ անդամներ են եւ վնասվածքները ստացել են ժամը 17.30-19.00-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում տեղի ունեցած վերոհիշյալ ծեծկռտուքի երկու դեպքերի ժամանակ:

Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, ծեծկռտուքի ժամանակ երիտասարդներին մարմնական վնասվածքները պատճառել են Ռոզա Թ.-ի որդին ու թոռները: Ոստիկանների հետագա գործողություններով Ռոբերտ, Գեւորգ, Շահեն, Նվեր Մ.-երը հայտնաբերվել, բերվել են ոստիկանության բաժին ու տվել համապատասխան բացատրություններ: Միջադեպի վերաբերյալ բացատրություններ են վերցվել նաեւ գյուղի տասնյակից ավելի բնակիչներից:

«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян