Գագիկ Ծառուկյանի ջանքերով Հայաստանի զարգացման համար նոր դռներ են բացվում
ОбществоՍևակ Բրուտյանը ֆեյսբուքյան իր էջումգրում է.
Վերջին ժամանակներում Հայաստանի համար զարգացման նոր հնարավորություններ են ստեղծվում։ Մի շարք երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումներին ու հարուստ փորձի փոխանակմանը հաջորդեց նոր, նախադեպը չունեցող ծրագրի քննարկում, որի նախաձեռնողը Մուլտի Գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն էր ։
Գագիկ Ծառուկյանն այս անգամ ընդունեց բիթքոին կրիպտոարժույթի արտադրությամբ զբաղվող ավստրիական հանրահայտ «Օմինա թեք » ընկերության գործադիր տնօրեն Միլան Սորմազի գլխավորած պատվիրակությանը: «Օմինա թեք»-ի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում հայտարարել են, որ պատրաստվում են Ավստրիայում և Շվեդիայում գործող իրենց մայնինգ ֆերմաները վաճառել և իր ողջ կապիտալով տեղափոխել Հայաստան՝ ստեղծելով բիթքոին արտադրող ամենախոշոր ֆերման աշխարհում, որը գտնվում է Առինջ Մոլ առևտրի կենտրոնի հարևանությամբ։ Աննախադեպ ծրագրին իր աջակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանը, ով իր խոսքում նշել է, որ պատասխանատու է այս նախագծի իրականացմանը նպաստող ներդրումների համար։ «Օմինա թեք»-ի ներկայացուցիչները խնդրեցին հոկտեմբեր ամսին հյուրընկալել աշխարհի գրեթե բոլոր երկրներից այս ոլորտի ներկայացուցիչների, թվով ավելի քան 7 հազար հոգու, ովքեր կմասնակցեն ընկերության հսկայածավալ հավաքին։ Գագիկ Ծառուկյանը սիրով ստանձնեց հանձնառություն՝ աջակցել և ծրագրեր մշակել՝ ի շահ այս նախագծի իրականացման։
Այս ընկերության ստեղծումը Հայաստանի համար նոր հնարավորություն է ՝ արտադրանքի ծավալների մեծացման, չմիջնորդավորված առևտրի և , բնականաբար, աշխատատեղերի ստեղծման գործում։ Սա այն բազմաթիվ դեպքերից է, երբ Գագիկ Ծառուկյանի անձի և վայելած մեծ հարգանքի շնորհիվ ներդրումներ են կատարվում Հայաստանում և նոր հեռանկարներ բացում երկրի զարգացման համար։