Գ․ Ծառուկյանի շնորհիվ Հայաստանը վստահելի գործընկերոջ կոչում է ձեռք բերում
ОбществоԼենա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ներդրումների հոսքը դեպի Հայաստան աճում է արագ տեմպերով։ Հաճելի է տեսնել գործարարների, ովքեր ներդրումներ են անում այստեղ արդեն գործող բիզնեսներում, բայց առավել հաճելի է, երբ ցանկություն են ունենում համատեղ հիմնել նոր արտադրություն։ Խոսքը կրիպտոարժույթի արտադրությամբ զբաղվող ավստրիական հանրահայտ «ՕՄՆԻԱ ԹԵՔ» ընկերության մասին է։
Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանը ընդունել է «ՕՄՆԻԱ ԹԵՔ» ընկերության պատվիրակությանը։ Նրանք որոշել են վաճառել Ավստրիայում և Շվեդիայում գործող իրենց մայնինգ ֆերմաները և ամբողջությամբ տեղափոխվել Հայաստան՝ մեր երկրում ստեղծելու BITCOIN արտադրող խոշորագույն մայնինգ ֆերման։
Իհարկե բոլորս էլ հասկանում ենք, որ օտարերկրյա գործարարների մոտքը դեպի Հայաստան կարագացնի մեր երկրի տնտեսության զարգացումը ու դրա հետ մեկտեղ եթե արտասահմանյան գործարարը Հայաստանում ունի հուսալի գործընկեր, ապա վստահության մթնոլորտում ներդրումների հոսքը դեպի Հայաստան կակտիվանա։ Անկասկած աշխատատեղեր կբացվեն, օտարերկրյա գործարարները վստահ կլինեն, որ իրենց կատարած ներդրումը արդյունավետ է։ Հայաստանը վստահելի գործընկերոջ կոչում ձեռք կբերի։
Կարելի է անվերջ խոսել այն դրական ազդեցությունների մասին, որոնք տեղի կունենան այս երկկողմ գործակցության արդյունքում։ Նշեմ ևս մեկ դրական կողմ՝ Գագիկ Ծառուկյանը ընդառաջել է «ՕՄՆԻԱ ԹԵՔ»-ի խնդրանքին, որը ունի հետևյալ բովանդակությունը՝ հոկտեմբերին կայանալու է ընկերության հսկայածավալ հավաքը, որը ըստ ընկերության տնօրինության ցանկության, անցկացվելու է Հայաստանում։ Հավաքին մասնակցելու է 7000 մարդ, աշխարհի տարբեր երկրներից։
Փաստորեն հոկտեմբերին Հայաստան կժամանեն 7000 գործարարներ, ովքեր հավուր պատշաճի ծանոթանալով իրավիճակին և ներդրումներ կատարելու երաշխիքներ ստանալով, հնարավոր է որ ևս ներդրումներ կատարելու ցանկություն հայտնեն։
Ահա այն դրական ազդեցությունների մի փոքր մասը, որը կլինի «ՕՄՆԻԱ ԹԵՔ»-ի և Մուլտի Գրուպ կոնցեռնի երկկողմ գործակցության արդյունքում։