Հայաստանը կդառնա կրիպտոարժույթի միջազգային կենտրոն
ОбществоԿարեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջումգրում է.
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը Հայաստանում ընդունել է BITCOIN կրիպտոարժույթի արտադրությամբ զբաղվով ավստրիական հանրահայտ «Օմնիա Թեք» ընկերության պատվիրակությանը, որը գլխավորել են ընկերության գործադիր տնօրեն Միլան Սորմազին և համահիմնադիր Ռոբերտ Ֆելգեն: Բանակցությունների արդյունքում պատվիրակությունը որոշում է կայացրել վաճառել Ավստրիայում և Շվեդիայում գտնվող իրենց մայնինգ ֆերմաները և տեղափոխվել Հայաստան, այստեղ ստեղծելով աշխարհի խոշորագույն մայնինգ ֆերման:
Այս ամենը մեծ նշանակություն ունի ՀՀ տնտեսության համար, քանզի ֆերմայի բացումով Հայաստանը կդառնա կրիպտոարժույթի միջազգային կենտրոն, ինչի արդյունքում մեր երկրի նկատմամբ հետաքրքրությունը կմեծանա : Հետաքրքրության մեծանալը այնքանով է կարևոր, որ Հայաստանը ունի բոլոր նախադրյալները , որ միջազգային մեծ ընկերությունները ներդրումներ անեն և իրենց մասնաճյուղերը բացեն երկրի ներսում, ինչի արդյունքում կբացվեն բազմաթիվ աշխատատեղեր և կփակվեն պետբյուջեի ճեղքերը՝ հարկային մուտքերով:
Հիշեցնենք , որ մայնինգ ֆերման տեղակայված է լինելու Առինջ մոլի հարևանությամբ գտնվող հսկա տարածքում, և «Օմնիո Թեքը» Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ պատրաստվում է հոկտեմբերին Հայաստանում հյուրընկալել ընկերության հսկայածավալ հավաքը, որին կմասնակցի ավելի քան 7000 մարդ:
Դե ի՞նչ արձանագրենք, որ Գագիկ Ծառուկյանի հերթական նախաձեռնությունը հաջողությամբ պսակվեց և վստահաբար կարելի է ասել, որ այն շատ արագ տեմպերով կնպաստի ՀՀ տնտեսության զարգացմանն ու առաջընթացին: