Ծառուկյանի ջանքերով Հայաստանը կդառնա ֆինանսական տեխնոլոգիաների հարթակ
ОбществоՄանե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երբ մի քանի ամիս առաջ հայտարարվեց, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնը շվեդական «Օմնիա Թեք» ընկերության հետ համատեղ պատրաստվում է Հայաստանում սկսել աշխարհի ամենամեծ մայնինգ ֆերմա ստեղծելու նախագիծը, մեզ նման փոքր պետության համար դա թվում էր երևակայության ժանրից:
Սակայն ընդամենը երեկ Գագիկ Ծառուկյանը ընդունել է BITCOIN կրիպտոարժույթի արտադրությամբ զբաղվող ավստրիական հանրահայտ << ՕՄՆԻԱ ԹԵՔ >> ընկերության գործադիր տնօրեն Միլան Սորմազի և համահիմնադիր Ռոբերտ Ֆելգեի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում եղել են ընկերության տարբեր աշխարհամասեր և աշխարհագրական գոտիներ ներկայացնող դեսպանները: OMNIA Tech-ի ներկայացուցիչները նշել են, որ, վստահելով Գագիկ Ծառուկյանին, որոշել են վաճառել Ավստրիայում և Շվեդիայում գործող իրենց մայնինգ ֆերմաները և ամբողջությամբ տեղափոխվել Հայաստան՝ մեր երկրում ստեղծելու BITCOIN արտադրող աշխարհի խոշորագույն մայնինգ ֆերման, որը գտնվում է Առինջ Մոլ առևտրի կենտրոնի հարևանությամբ: Կողմերն առաջիկա 2 տարում նախատեսում են ավելի քան 2 միլիարդ դոլար ներդրում կատարել:
Սակայն այս պատմության մեջ ամենակարևորն, իհարկե, այն է, որ և «Multi Group» կոնցեռնը նախատեսում է իրականացնել խոշոր տեխնոլոգիական նախագծեր, որոնց շրջանակներում կստեղծվեն մինչև 3000 նոր աշխատատեղեր։ Այս տեխնոլոգիական նախագծերին միանալու են աշխարհի 500 ընկերություններ, որոնց թվում են այնպիսի հսկա ընկերություններ, ինչպիսիք են Facebook-ը, Google-ը, Amazon-ը և այլն։
Այս գործընթացը գնահատել ավելի ճիշտ, քան դա արել են ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, հնարավոր չէ: Իսկ վերջիններս այն համարեցին հեղափոխական քայլ, որը մեր երկրի առջև բացելու է նոր հեռանկարներ, ինչպես նաև Հայաստանը դարձնելու է ֆինանսական տեխնոլոգիաների հարթակ:
Կրիպտոարժույթների բնագավառին անծանոթներին տեղեկացնեմ, որ դրանք թույլ են տալիս ապահովագրել մեր վաղվա ֆինանսական միջոցները: Բիթքոինի պարագայում ավելի ապահովագրված ենք լինում գլոբալ խնդիրներից, տարբեր պետությունների ներքաղաքական, ընդհանուր քաղաքական տեղաշարժերից և արժույթի տատանումներից:
Այս ամենը թույլ է տալիս նորովի ընկալել մեր հանրապետությունը։ Բացի կրիպտոարժույթի մայնինգից, ինչպես արդեն նշեցի, ստեղծվելու են տեխնոլոգիական ծրագրեր։ Սա տալու է նոր աշխատատեղեր, նոր մասնագետներ, նոր հայացք դեպի մեր երկիր։ Սա նաև նոր հայացք է մեր համար ոչ ավանդական ուղղություն զարգացնելու առումով։
Եվս մեկ հիանալի օրինակ, թե մեկ մարդու հեղինակությունը և խոսքի արժեքը ինչպես կարող է ծառայել սեփական երկրի բարօրությանը: