Ереван, 22.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Այժմ հայտնվելով պետության ղեկավարի տիկնոջ դերում՝ ես չեմ կարող լռել եւ իմ ձայնը չբարձրացնել». Աննա Հակոբյանը Մոսկվայում հայտարարել է «Կանայք հանուն խաղաղության» արշավի մեկնարկը

Общество

Մոսկվա կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 24-ին այցելել է Պետական Տրետյակովյան պատկերասրահ և հանդիպել տնօրեն Զելֆիրա Տրեգուլովայի հետ։ Հանդիպմանը քննարկվել են պատկերասրահի հետ համագործակցության մի շարք հարցեր, այդ թվում նաև՝ Երևանում Տրետյակովյան պատկերասրահի մասնաճյուղի բացման վերաբերյալ։

Այնուհետև պատկերասրահում կայացել է ՀՀ վարչապետի տիկնոջ հանդիպումը ռուսատանյան տարբեր ոլորտների մի շարք կին գործիչների հետ։

Ողջունելով ներկաներին՝ Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու և հույս հայտնել, որ իր առաջարկ-խնդրանքը դրական արձագանք կստանա։

ՀՀ վարչապետի տիկինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է իր նախաձեռնած«Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին՝ խնդրելով իր խոսքն ընդունել բացառապես որպես կնոջ եւ մոր խոսք։ Նշելով, որ նախաձեռնության հիմնական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը նպաստելն է՝ Աննա Հակոբյանը, մասնավորապես, ասել է. «Իրականում ես կարծում եմ, որ կարեւոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը։ Կարեւորն այն մարդկային կյանքերն են, երիտասարդ մարդկային կյանքերը, որոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց»։

Աննա Հակոբյանը վերհիշել է 2016 թ. քառօրյա պատերազմի օրերը, երբ ինքը, լինելով լրատվամիջոցի ղեկավար, հետեւել է թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական լրահոսին, դիտել բոլոր ռեպորտաժները։ «Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած եւ անհանգիստ»,- նշել է Հակոբյանը։

«Ես ուզում եմ ասել, որ ոչ մի քաղաքականություն, ոչ մի քաղաքական շահ չի կարող արդարացնել դեռ նոր-նոր կյանք մտնող երեխաների դաժան մահը, ծնողների ցավն ու որբացած երեխաների կարոտը»,- հայտարարել է ՀՀ վարչապետի տիկինը՝ նշելով, որ այժմ, հայտնվելով պետության ղեկավարի տիկնոջ դերում, չի կարող լռել եւ իր ձայնը չբարձրացնել։

Աննա Հակոբյանը կոչ է հղել բոլոր կողմերի քաղաքականություն որոշողներին՝ առավելագույնն անել թնդանոթները շրջանցելու համար, իսկ հանդիպման մասնակիցներին խնդրել է միանալ խաղաղության հաստատմանն ուղղված արշավին՝ հանուն սահմանի երկու կողմերում կանգնած երիտասարդ կյանքերի պահպանման։

Այս նպատակով Տիկին Հակոբյանը ներկաներին հրավիրել է այցելել Հայաստան և Արցախ ու կոչը հնչեցնել նաեւ այնտեղից։ Նա խնդրել է նաեւ, որ կանայք օգտագործեն սահմանի մյուս կողմից՝ Ադրբեջանից նույնպես այս կարեւորը ուղերձը հղելու իրենց հնարավորությունը։

Հանդիպման մասնակիցները հուզմունքով եւ ջերմորեն են ընդունել Աննա Հակոբյանի ելույթն ու պատրաստակամություն հայտնել միանալու արշավին եւ միավորելու իրենց ձայները հանուն տարածաշրջանում եւ աշխարհի այլ թեժ կետերում խաղաղության հաստատման։

Հանդիպմանը մասնակցել են Տրետյակովյան պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան, ՌԴ սենատոր, Դաշնայի Խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի անդամ Օլգա Կովիտիդին, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Օկսանա Պուշկինան, հոսպիսների օգնության բարեգործական «Վերա» հիմնադրամի հիմնադիր Աննա Ֆեդերմեսսերը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՌԴ-ում ՀՀ դեսպանի տիկին Մերի Տողանյանը, Ռուսաստանի ազգային բանկային ակումբի փոխնախագահ Գալինա Ֆոմինան, ՌԴ նախագահին կից «РАНХиГС» ակադեմիայի ֆինանսներ և բանկային գործ ֆակուլտետի դեկան Սեդա Նասիբյանը, լրագրող Կիրա Ալտմանը, ռուսաստանյան «Առաջին ալիք»-ի լրատվական հաղորդումների պրոդյուսեր Էլինա Արզումանովան, «Дождь» լրատվամիջոցի գովազդի վաճառքի ծառայության ղեկավար Մարիա Շաբանովան և այլք։

Ներկայացնում ենք Տրետյակովյան պատկերասրահում Աննա Հակոբյանի ելույթն ամբողջությամբ.

«Բարեւ ձեզ, սիրելի տիկնայք,

Շնորհակալ եմ մեր հրավերին արձագանքելու եւ այսօր ձեր ներկայության համար։ Ուրախ եմ ձեզանից յուրաքանչյուրի հետ անձամբ ծանոթանալու հնարավորության համար։ Ինձ համար իսկապես մեծ պատիվ է իմ մտքերը կիսել ձեզ հետ։ Եվ ես ակնկալում եմ, որ դուք իսկապես կհասկանաք ինձ, իմ մոտիվացիան, եւ այն առաջարկություն-խնդրանքը, որ ես կներկայացնեմ, դրական արձագանք կստանա։

Ինչի՞ համար էր այս նախաբանը։ Խնդիրն այն է, որ այն հարցը, որի վերաբերյալ ուզում եմ ձեր աջակցությունը ստանալ, բավական նուրբ է, ունի աշխարհաքաղաքական համատեքստ, խաչմերուկ է գլոբալ քաղաքական խնդիրների համար։ Բայց ես ուզում եմ ձեզ խնդրել իմ  խոսքն ընդունել որպես մոր եւ կնոջ խոսք, բացառապես՝ մոր եւ կնոջ։

Խոսքը ղարաբաղյան հակամարտության մասին է։ Չգիտեմ, թե ձեզանից յուրաքանչյուրը որքանով է ծանոթ ղարաբաղյան խնդրին, եւ չեմ էլ ուզում ձեզ հոգնեցնել հակամարտության ակունքներին վերադառնալով կամ հայկական կողմի դիրքորոշումը ներկայացնելով։

Իրականում ես կարծում եմ, որ կարեւոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը։  Կարեւորն այն մարդկային կյանքերն են, երիտասարդ մարդկային կյանքերը, որոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց։ Ներկայացնեմ  միայն 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի պատկերը։ Հայկական կողմն ունեցավ 100 զոհ, գերակշիռ մեծամասնությունը՝ 18-20 տարեկան երիտասարդներ։ Ադրբեջանական կողմն ունեցավ մի քանի հարյուր զոհ եւ կրկին գերակշիռ մեծամասնությունը՝ 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներ։

Պատերազմի օրերին, լինելով լրատվամիջոցի ղեկավար՝ 24 ժամ հետեւել եմ հայկական եւ ադրբեջանական լրահոսին, դիտել եմ բոլոր ռեպորտաժները։ Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած եւ անհանգիստ։ Այսինքն՝ եթե իրար կողքի կանգնեցնեինք հայ եւ ադրբեջանցի 18-ամյա զինվորներին եւ ուղղակի նայեինք նրանք հայացքներին․․.

Սակայն ունենք այն, ինչ ունենք, ու կարեւոր չէ, թե պետություններից յուրաքանչյուրն ինչ ստացավ այդ պատերազմից, ով գոհ մնաց, ով՝ դժգոհ։ Կարեւորն այն է, որ երիտասարդ եւ լուսավոր կյանքեր ոչնչացան, ընտանիքներ որբացան, եւ երկու երկրում էլ որդեկորույս մայրերի նոր բանակներ ձեւավորվեցին։

Այժմ հայտնվելով պետության ղեկավարի տիկնոջ դերում՝ ես չեմ կարող լռել եւ իմ ձայնը չբարձրացնել։ Ես ուզում եմ ասել, որ ոչ մի քաղաքականություն, ոչ մի քաղաքական շահ չի կարող արդարացնել դեռ նոր-նոր կյանք մտնող երեխաների դաժան մահը, ծնողների ցավն ու որբացած երեխաների կարոտը։ Ես հասկանում եմ, որ կան շահեր, կան խնդիրներ, բայց ուզում եմ որպես մայ եւ որպես կին հորդորել հակամարտության բոլոր կողմերի քաղաքականություն որոշողներին՝ այդ շահերը սպասարկել շրջանցելով ավտոմատներն ու թնդանոթները։ Ես հասկանում եմ, որ լինում են իրավիճակներ, երբ դա անխուսափելի է, բայց եթե կա թեկուզ չնչին հնարավորություն՝ շրջանցելու պատերազմը, պետք է օգտագործել այն։

Ղարաբաղյան հակամարտության դեպքում տարիներ շարունակ ապացուցվել է, որ հնարավոր է շարժվել դիվանագիտական ճանապարհով, բանակցություններով հասնել կարգավորման։ Եվ միայն վերջին տարիներին է, որ ռազմական լուծման հավանականությունը առաջին պլան է մղվել եւ նույնիսկ՝ փորձարկվել 2016 թվականի ապրիլին։

Ես ուզում եմ իմ ձայնը բարձրացնել եւ կոչ անել ներգրավված բոլոր երկրների ղեկավարներին՝ հետ շրջել անիվը, վերադառնալ խնդիրը բացառապես դիվանագիտական բանակցային ջանքերով լուծելու հավատամքին եւ թույլ չտալ նոր սանձազերծում, նոր զոհեր, նոր տառապանքներ երկու ժողովուրդներին էլ։

Եվ ես խնդրում եմ ձեզ միանալ իմ այս կոչին։ Միասին մեր ձայնն ավելի լսելի կլինի։ Խնդրում եմ այցելել Արցախ  եւ այս ուղերձը այնտեղից հղել՝ էլ ավելի լսելի դառնալու համար։

Դուք առաջինն եք, ում հետ ես կիսում եմ իմ այս մտքերը, եւ առաջարկում եմ միանալ իմ՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավին, որը պետք է փորձի լայն ընդգրկում ունենալ եւ ժամանակի ընթացքում խոսել ոչ միայն ղարաբաղյան հակամարտության, այլեւ աշխարհի տարբեր թեժ կետերի մասին, առնվազն՝ այն կետերի, որոնց դեպքում իսկապես խաղաղությունը ֆանտաստիկայի ժանրից չէ։

Ուզում եմ ասել, որ ինձ համար շատ կարեւոր է այս արշավի մեկնարկը տալ հատկապես մեր բարեկամ եւ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունում եւ այսպիսի հարգարժան տիկնանց առջեւ։ Մեր ժողովուրդները միասին անցել են մեծ պատերազի արհավիրքի միջով, եւ էլ ում, եթե ոչ ձեզ պետք է ես խնդրեմ ինձ օգնել ընդդեմ պատերազմի եւ հանուն խաղաղության այս արշավում։

Ուզում եմ մեկ անգամ էլ հստակեցնել, քանի որ չէի ուզի թյուրըմբռնումներ լինեին. ես չեմ ակնկալում, որ դուք ղարաբաղյան հակամարտության մեջ պաշտպանեք հայկական կողմի դիրքորոշումը։ Ես խնդրում եմ միայն միանալ թնդանոթները մի կողմ դնելու, երկու ժողովուրդների զավակների կյանքերը խնայելու կոչին։ Այդ կոչը, այդ կարեւոր ուղերձը կարելի է հնչեցնել սահմանի երկու կողմից էլ։ Ես, իհարկե, այդ հնարավորությունը չունեմ, բայց դուք կարող եք անել դա ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական կողմից։

Ի վերջո, քաղաքականությունը՝ քաղաքականություն, շահերը՝ շահեր, բայց մենք՝ որպես կին եւ մայր, միշտ էլ կարող ենք մեր ձայնը բարձրացնել եւ հուսալ, որ այն լսելի կդառնա եւ ազդեցություն կունենա։

Այսօր առաջին անգամ եմ խոսում այս ամենի մասին եւ ուրախ կլինեմ, եթե իմ խոսքը հասնի ձեր սորտերին, եւ մենք միասին, գուցե՝ ավելի ընդլայնված կազմով, հանդիպենք Երեւանում, մեկնենք Արցախ եւ կանգնելով զինվորների կողքին՝ դառնանք նրանց պահապան հրեշտակները։ Ուզում եմ շեշտել նաեւ, որ ես վճռական եւ հետեւողական եմ լինելու  «Կանայք հանուն խաղաղության» արշավն ավելի ընդգրկուն դարձնելու գործում եւ ձեր ցանկացած աջակցության ու գաղափարի համար երախտապարտ կլինեմ։

Շնորհակալություն»։

При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»