Շվեդ հրշեջները օգնություն են խնդրել ՆԱՏՕ-ից
Международные новостиՇվեդիայի կառավարությունը երկրի արտակարգ իրավիճակների ծառայությանը թույլ է տվել դիմել ՆԱՏՕ-ի անդամներին՝ երկրում մոլեգնող բնական հրդեհների դեմ պայքարի հարցով օգնության համար, հայտնում է interfax.ru-ն:
Երկրի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչ Էմմա Նորդվալը նշել է, որ Շվեդիան արդեն ընդունել է ՆԱՏՕ-ի անդամներից մեկի՝ Թուրքիայի առաջարկը՝ որպես օգնություն հրշեջ ինքնաթիռ տրամադրել հրդեհը մարելու համար:
Նորդվալը հայտնել է, որ հրշեջներին հաջողվել է կանխել խոշոր հրդեհների տարածումը:
Շվեդիայում մոլեգնող երկու ամենախոշոր հրդեհները տարածվել են երկրի կենտրոնական հատվածում՝ Էվլեբորգ և Դալարնա շրջաններում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ եվրոպական երկրներն ավելի քան 240 հրշեջ են ուղարկել Շվեդիա տեղի ծառայություններին անտառային հրդեհների մարման գործում օգնելու համար:
Շվեդիայի իշխանությունները Եվրամիության երկրներին օգնության խնդրանքով դիմել էին անցած շաբաթ:
Անտառային հրդեհները երկրում տարածվել են չոր և շոգ եղանակի պատճառով: