Ереван, 21.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանը դասվում է հեպատիտ Բ-ի և հեպատիտ Ց-ի առումով միջին տարածվածության երկրների շարքը

Общество

Հայաստանի Հանրապետությունում մոտ 40-50 հազար հեպատիտ Բ-ով և մոտ 70 հազար հեպատիտ Ց-ով վարակված հիվանդ կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Առողջապահության նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ գլխավոր հեպատոլոգ Հասմիկ Ղազինյանը: Նրա խոսքով՝ վարակվածների միայն 10 տոկոսն է իրազեկված իր հիվանդության մասին:

«Հեպատիտ Բ-ն համարվում է կառավարելի, հեպատիտ Ց-ն բուժելի հիվանդություն»,-ասաց Ղազինյանը՝ հորդորելով բնակչությանը զգուշանալ ոչ ապահով բժշկական միջամտություններից, ներառյալ կասկածելի գեղեցկության սրահներ այցելելուց: «Ներերակային թմրամիջոցների օգտագործումը ևս կարող է հեպատիտի պատճառ դառնալ, ինչպես նաև հիվանդությունը փոխանցվում է սեռական ճանապարհով, որը հեպատիտ Բ-ի համար ավելի շատ է գործում, քան հեպատիտ Ց-ի համար»,-ասաց գլխավոր հեպատոլոգը՝ հավելելով, որ հիվանդության բարձր տարածվածության երկրներում կա, այսպես կոչված, վերտիկալ՝ վարակված մորից երեխային անցնելու ճանապարհը: «Մեզ մոտ այդ ճանապարհը զրոյացված է ի շնորհիվ վակցինացիայի: Վակցինացիան մեզ մոտ մեծ արդյունավետություն ունի: Հայաստանում հեպատիտով հիվանդ 7-10 երեխա կա, որոնց մեծամասնությունը պատվաստված չէ»,-ընդգծեց նա:

Հեպատիտ Բ-ն, ըստ մասնագետի, հետաքրքիր կլինիկական ձևեր ունի՝ սկսած առողջ վիրուսակրությունից մինչև լյարդի ցիռոզի ու առաջնային քաղցկեղի առաջացումը: «Հայաստանում 90 տոկոսից ավելի հիվանդների մոտ սոսկ վիրուսակրություն է, այսպիսի հիվանդները բուժում չեն պահանջում, դրանք պահանջում են ընդամենը դիսպանսերիզացիա տարին մեկ-երկու անգամ: Որոշ դեպքերում հեպատիտ Բ-ն կարող է ինքնուրույն անցնել, սակայն դրանով վարակվածները շարունակում են համարվել վիրուսակիր և ամեն դեպքում, եթե ընտանիքի անդամներից մեկը հիվանդ է, ընտանիքի անդամները պետք է պատվաստվեն»,-հավելեց Ղազինյանը:

ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի  ոչ վարակիչ հիվանդությունների և  ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ  Ռոմելա Աբովյանն էլ նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում 1999 թվականին ներդրվել են հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները, որից հետո Հայաստանում սկսեց դիտվել վիրուսային հեպատիտ Բ-ով հիվանդացության կտրուկ նվազում: Եթե մինչև հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների իրականացումը և՛ մեծահասակների, և՛ մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր համաչափ նվազում` 2,5%, ապա 1999 թ. պատվաստումների ներդրումից հետո, հատկապես մանկական ազգաբնակչության շրջանում արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում` 140 անգամ: «Սա վառ ապացույցն է վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում պատվաստումների անհրաժեշտության, կարևորության և դրանց արդյունավետության: Առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելումը և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով ներդրել է «Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտների վերահսկման և կանխարգելման 2015-2020 թվականների նպատակային ծրագիրը», որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններում իրականացվում են ռիսկի խմբերում վաղ հայտնաբերման գործընթացը, վիրուսային հեպատիտների համաճարակաբանական հսկողության համակարգի, լաբորատոր հսկողության համակարգի, ինչպես նաև բուժաշխատողների գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներ»,-հավելեց նա;

 Քրոնիկ հեպատիտ Բ-ի և հեպատիտ Ց-ի դեպքերը, ինչպես նաև հեպատիտ Բ-ի հակածնակիրները և հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմիններ ունեցող անձինք 2016 թվականից ներառվել են պաշտոնական պետական վիճակագրական հաշվետվական ձևաչափերում: Արդյունքում՝  Հայաստանի Հանրապետությունում վերջին հինգ տարվա ընթացքում սուր հեպատիտ Ց-ի հիվանդացության ցուցանիշը նվազել է 2.5 անգամ, իսկ սուր Բ-ինը՝ 1.7 անգամ:  

ԱՀԿ-ի տվյալներով`  Եվրոպական տարածաշրջանում շուրջ 15 մլն մարդ ապրում է վիրուսային հեպատիտ Բ-ով, 14 մլն-ը` հեպատիտ Ց-ով: Վարակվածների երկու երրորդն ապրում է Կենտրոնական Ասիայում և Արևելյան Եվրոպայում: Լյարդի քաղցկեղով դեպքերի շուրջ 60%-ը պայմանավորված է հեպատիտ Բ-ի և հեպատիտ Ց-ի ուշ հայտնաբերմամբ, ընդ որում` հեպատիտ Բ-ով պայմանավորված է քաղցկեղների 43%-ը, հեպատիտ Ց-ով՝ 17%-ը:

Ամեն տարի հուլիսի 28-ը` ի պատիվ Նոբելյան մրցանակի դափնեկիր, հեպատիտի վիրուսի հայտնագործության հեղինակ (1965 թ.) Բարուխ Բլամբերգի ծննդյան օրվա, նշվում է Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը: Նպատակը` բնակչության շրջանում բարձրացնել գիտելիքները վիրուսային հեպատիտների, վիրուսի փոխանցման ու սպառնալիքների վերաբերյալ: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա 2018 թվականի կարգախոսն է «Հայտնաբերել և բուժել»: 

 

Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank