Պուտինը Թրամփին Մոսկվա է հրավիրել
Международные новости է հրավիրել բանակցությունների անցկացման համար:
«Մենք պատրաստ ենք նախագահ Թրամփին հրավիրել Մոսկվա: Ի դեպ, նրան այդ հրավերն արդեն արվել է, ես նրան այդ մասին ասել եմ»,-մանրամասնել է Պուտինը:
ՌԴ ղեկավարի խոսքով՝ Թրամփն իրեն ասել է, որ հետագայում հանդիպելու ցանկություն ունի:
«Ես ևս պատրաստ եմ դրան, բայց հարկավոր են անհրաժեշտ պայմաններ»,- բացատրել է Պուտինը՝ չբացառելով, որ պատրաստ է Թրամփին հանդիպել Վաշինգտոնում:
Բացի այդ, նույն մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինն ասել է, որ Թրամփի ամենամեծ առավելությունը համարում է այն, որ նա ձգտում է իր տված խոստումների իրագործմանը: