Գազայի հատվածում իսրայելական բանակի հետ բախումներում մեկ պաղեստինցի է մահացել
Международные новостиԳազայի հատվածում իսրայելական բանակի հետ բախումներում պաղեստինցի տղամարդ է մահացել, այս մասին տեղեկացնում է РИА Новостиգործակալությունը։
«Գլխի հատվածում հրազենային վնասվածքից մահացել է 43-ամյա պաղեստինցի Հան Յունիս քաղաքի արևելքում»,-ասել է զրուցած տեղի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ Ալ Քադրը։
Հայտնի է, որ մահացած պաղեստինցին 153-րդն է մարտի 30-ից ի վեր, երբ Գազայի հատվածի սահմանային մասում պաղեստինցիների կողմից մեկնարկել է «վերադարձի քայլարշավը»։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ իսրայելական բանակը հարձակում է ձեռնարկել Գազայի հատվածում պաղեստինցի գրոհայինների դիրքերին՝ ի պատասխան այդ տարածքներից Իսրայելի սահմանի ուղղությամբ բացված կրակահերթի։