Որո՞նք են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը
TVՈրո՞նք են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը.
15.11.2017թ.-ին ընդունված և 16.12.2017թ.-ին ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ Օրենքը նախատեսում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը: Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը`
. առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար.
. մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն:
12.07.2018թ.-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ Օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ Օրենքը, որի համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը լրացվել է նոր 3-րդ կետով՝
. ընտանիքի միակ արու զավակն է և ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր: