Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի ընտրություններին որևէ արտաքին միջամտություն
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ հայտարարել է, որ չի հանդուրժի ամերիկյան ընտրություններին արտաքին միջամտություն: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Interfax»-ին՝ ներկայացնելով Սպիտակ տան հայտարարությունը:
«Նախագահը հստակ նշել է, որ իր վարչակազմը չի հանդուրժի ԱՄՆ-ի ընտրություններին որևէ արտաքին միջամտություն՝ լինի պետություն, թե չարամիտ անձ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ խորհրդի նիստը վերաբերում էր ԱՄՆ-ի ընտրությունների հնարավոր սպառնալիքներին, կիբերանվտանգությանը, դատական գործընթացներին և այլ հարցերին: