«Եթե պարոն վարչապետը ձեռքը չխփի սեղանին ու ասի...». Ռ. Քոչարյանի փաստաբան
ОбществоՌոբերտ Քոչարյանի գործում, որով զբաղվել է Հատուկ քննչական ծառայությունն ու դատախազությունը, դրսևորվել է պարզունակ իրավական անգրագիտություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը: «Եթե այդքան ստվար զանգված նման ձևով մոտեցել է հարցին, ընդ որում, թաքցրել է քրեական գործի նյութերի մի մասը և չի տրամադրում մեզ, խախտում է եվրոպական կոնվենցիայի սկզբունքը, ուրեմն դժվար է լինելու արդարացնել Ռոբերտ Քոչարյանին: Այնքան ակնհայտ փաստերը, արդարացնող ապացույցներն ուղղակի առանց պատճառաբանությունների չեն ընդունվելու, մերժվելու են»,- ասաց նա: