Մեքսիկայի քարանձավներից մեկում մայա ցեղի հնդկացիների նկարած պատկերներ են գտել
LifestyleՊատկերները գտնվում են 15 մետր երկարությամբ և 5 մետր բարձրությամբ տեղանքում՝ գրում է vokrugsveta.ua-ը:
«Սա Յուկատանում պատկերներով միակ քարանձավը չէ, բայց ամենակարևորն է, քանի որ այստեղ շատ դրվագներ կան՝ թռչուններ, կաթնասուններ, խաչեր, երկրաչափական պատկերներ, ձեռքի ափերի հետքեր»,- ասում է հնէաբան Սերխիո Գրոժանը:

Նկարների գույները ստացվել են բնական պիգմենտներից և այլ նյութերից, ինչպիսին է կարմիր հողը, որ մայաների լեզվով կոչվում է k’ankab: